«Բաց դռներ, ամուր դարպաս». Արցախը պատրաստվում է մարզական մեծ իրադարձությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+35.09 oC

«Բաց դռներ, ամուր դարպաս». Արցախը պատրաստվում է մարզական մեծ իրադարձությանը

17:18 19.04.2019

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԻՖԱ-ի, Եվրոպայի  առաջնությունն այս տարի անցկացվելու է Արցախում: Այդպես որոշվել է այս տարվա հունվարին:

2019թ. հունիսի 1-9-ը Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերը հյուրընկալելու են 12 թիմի և 9000 հյուրերի: Այս մարզական իրադարձությունը լուսաբանելու համար արդեն անդամագրվել է մոտ 40 միջազգային լրատվամիջոց: Արցախի Հանրապետությունը մշակել է միջոցառումների շարք այդ օրերը տոնական դարձնելու և հյուրերին իրական Արցախի և արցախցու հետ ծանոթացնելու համար: Պատահական ընտրված չեն տարբերանշանն ու կարգախոսը՝ «Բաց դռներ, ամուր դարպաս»:

Այս ամենի մասին այսօր Երևանում Արցախի դեսպանատանը հայտնել են Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարն ու փոխնախարարը:  Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով՝ այս իրադարձությունը հնարավորություն կտա Արցախը ներկայացնել առանց քաղաքական շղարշի՝ իր պատմական հարստությամբ: Աննախադեպ է նաև այն, որ զուգահեռ խաղեր կլինեն տարբեր մարզադաշտերում: Նրանք այդկերպ ցանկանում են հյուրերին չկենտրոնացնել միայն մայրաքաղաքում:

Պատահական ընտրված չէ կարգախոսը: Տարբերանշանը ևս խորհրդանշական է՝ Տատիկ-Պապիկի հայտնի հուշարձանը: Միջոցառումների ընթացքում խորհրդանշական Տատիկ-Պապիկին կուղեկցի նաև «թոռնիկը»՝ կազմակերպիչների և նախարարի խոսքով՝ այսօրվա կայացած, ազատ մտածող, ուժեղ Արցախը:

Մինչ բուն միջոցառումը լինելու են նաև տեսաբացիկներ ու հոլովակներ՝ Արցախի տեսարժան վայրերով: Միջացառումները և մարզադաշտերի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են, այդ հարցում օգնում են տարբեր երկրներում ապրող բարերարները: Ի դեպ, այս առաջնություններին Արցախը միացել է հենց սկզբից՝ 2014 թվականից: Մարզիկները միայն Արցախի Հանրապետությունից են: Հավաքականը դեռ մեծ հաջողություններ չի գրանցել, բայց այս տարվա առաջնությունից սպասելիքները շատ են.

«Մարզիկները լավ մարզավիճակում են, ամենօրյա պարապմունքներ են անցկացվում: Մտածում ենք, որ գոնե կիսաեզրափակչում կլինենք: Առաջիկայում հավաքականը ևս ասուլիսով կներկայանա»,- ասաց Արցախի կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Աշոտ Դանիելյանը:

Տեղեկացնենք, որ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան համաշխարհային հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է փաստացի անկախ պետությունների և մարզերի մարզիկներին: Այն ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմին է, որը հիմնադրվել է 2013-ից: Պաշտոնական գրասենյակը Շվեդիայում է: Արդեն  2014 թվականից անցկացնում է աշխարհի և Եվրոպայի առաջնություններ:

ԿՈՆԻՖԱ-ի առաջին Աշխարհի առաջնությունը անց է կացվել 2014թ., երկրորդ առաջնությունը 2016-ին էր, երրորդը՝ 2018-ին: Չորրորդ առաջնությունը անցկացվելու է 2020թ.  Սոմալիում: Իսկ ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունները տեղի են ունեցել 2 անգամ՝ 2015 և 2017 թվականներին: Այս տարվա առաջնությունը թվով երրորդն է:

Կազմակերպությունն այսօր ունի 54 ֆեդերացիա, ենթադրաբար 54 հավաքական թիմ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:07 03.08.2025

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

17:45 03.08.2025

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

BACK_TO_TOP