19:08 19.04.2019
Վրաց բնապահպան Նինո Չխոբաձեն մեկնաբանել է Մեծամորի ատոմակայանի վերամշակված թափոնները Վրաստանի տարանցմամբ Ռուսաստան տեղափոխելու շուրջ Վրաստանի հետ բանակցություններ վարելու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հայտարարությունը:
Բնապահպանը դեմ է Հայաստանի ատոմակայանի վերամշակված միջուկային վառելիքը Վրաստանի տարանցմամբ Ռուսաստան տեղափոխելու գաղափարին:
«Սա շատ վտանգավոր է երկրի համար: Ես կարծում եմ, որ վրացական կողմը չի համաձայնի, քանի որ նման բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելու ոչ մի հնարավորություն չկա»,- ասել է Չխոբաձեն:
Բնապահպանի դիտարկմամբ` վերամշակված ռադիոակտիվ թափոնները հիմնականում տեղափոխվում են երկաթուղով: Վրաստանի ու ՌԴ-ի միջև ուղղակի երկաթուղային հաղորդակցություն չկա: Ստացվում է, որ հատուկ բեռնարկղերով թափոնները պետք է անցնեն ոչ միայն Վրաստանով, այլև Ադրբեջանով, ինչը անվտանգ չէ:
«Մեր երթուղին Վրաստանի նախկին Ռազմավիրական ճանապարհն է, որը սկզբունքորեն շատ լավ վիճակում չէ: Այդ բեռների փոխադրումը, ընդհանուր առմամբ, կաթվածահար կանի բոլոր կցորդիչ մեքենաների շարժն այդ ուղղությամբ, քանի որ ճանապարհը պետք է ամբողջությամբ ազատ լինի ռադիոակտիվ նյութ տեղափոխելիս»,- նշել է Չխոբաձեն:
Նրա խոսքերով` անհասկանալի է, թե ում է պատկանում թափոնների տեղափոխման մտահղացումն այն դեպքում, երբ Հայաստանի ատոմակայանի մոտ կառուցվել են թափոնների համար նախատեսված հատուկ պահոցներ:
«Ես չեմ հասկանում, թե ինչու է ռադիոակտիվ թափոնների շարժը դառնում շահութաբեր, առավել ևս, երբ ռուսական ինչ-որ ընկերություն պատրաստվում է դրանք վերամշակել ռազմական նպատակներով, իսկ դա արդեն մեզ համար անընդունելի է»,- ասել է նա:
Չխոբաձեն նաև ընդգծել է, որ Վրաստանի նախկին օրենսդրությամբ վերոնշյալ բեռի տեղափոխումն արգելված էր։
Չխոբաձեն հույս է հայտնել, որ վրացական կողմը չի համաձայնի թափոնների փոխադրմանը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...