17:45 19.04.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոբերտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանին մահացու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվողի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 23-ամյա բնակիչ է, որի տվյալները, նախաքննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ու համաներմամբ ազատ էր արձակվել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու սեփականատերը առնչություն չեն ունեցել կատարված հանցագործության հետ, պարզապես սպանված ֆուտբոլիստը նստած է եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ մարդասպանը մոտեցել է ավտոմեքենային և իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակոցներ արձակել «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահի գլխին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ 23-ամյա կասկածյալին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացել էինք, որ երեկ Լեփսիուսի փողոցի 25 շենքի տարածքում կրակոցներ են հնչել և երեք անձ հրազենային վնասվածնքերով տեղափոխվել են հիվանդանոց:
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված երիտասարդ:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...