22:17 19.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան որոշ օգտատերեր դիմել էին խնդրանքով՝ երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, հնարավորություն ստեղծել ծնողների համար՝ բացակայել աշխատանքից ու երեխաների հետ նշել նրանց համար ամենակարևոր տոներից մեկը:
«Դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որի հետ կապված կառավարությունում մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել՝ աշխատող ծնողների ու աշխատող մայրերի իրավունքների հետ կախված խնդրի մասին: Մանկապարտեզների խնդիրը. մի կողմից ասում ենք՝ կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն տնտեսության մեջ, հանրային կյանքում, քաղաքականության մեջ: Մի կողմից՝ չկան մանկապարտեզներ, ասում ենք՝ ժողովրդագրական իրավիճակը պետք է բարելավվի, ծնողի աշխատանքն էլ է ավարտվում վեցին, մանկապարտեզն էլ, ծնողը պիտի գնա երեխային վերցնելու, մինչև հասնի, կդառնա 7-ը, բա երեխային ո՞վ է նայելու»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ այս կարգի խնդիրներ կան, որ գլոբալ առումով ավելի մեծ խնդիր է: Ինչ վերաբերում է հունիսի 1-ին ծնողին աշխատանքից արձակելուն, Փաշինյանն ասաց, որ այս հարցի լուծումը հեշտ է, ապա ընդգծեց՝ չի կարծում, թե ՀՀ-ում այնպիսի խիստ պայմաններ են, որ ծնողներից գոնե մեկը ցանկանա երեխայի հետ տեղ գնալ, ու դա արգելեն: Նայելով օրացույցին՝ նա ասաց.
«Ժողովուրդ ջան, այս տարի հունիսի 1-ը շաբաթ օր է, մյուս տարի էլ կիրակի է: Այ, էն մյուս տարի երկուշաբթի է, եկե՛ք մի բան մտածենք»,- ասաց վարչապետը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...