15:27 22.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպում է տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպման հիմնական թեման տնտեսական հեղափոխության ուղիներն են:
«Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նպաստ կբերի հեղափոխության գործարկմանը, գաղափարների գեներացմանը և տեսլականի հստակեցմանը»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և խոսքը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետն իր խոսքում անդրադարձավ այն հարցին, թե ինչ նկատի ունեն «տնտեսական հեղափոխություն» ասելով թե´ արդյունքի, թե´ մեթոդի առումով:
«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանում տնտեսության տեսլականը հետևյալն է, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի և տեխնոլոգիաները դառնան ՀՀ շարժիչ ուժը: Եթե կոնկրետացնենք, ապա արդյունքի առումով մեր պատկերացումն այն է, որ 10 տարվա արդյունքով Հայաստանի 10 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկություններ, ի տարբերություն, որ այսօր ամենախոշոր հարկատուները այն ընկերություններն են, որ գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերական ոլորտում»,- ասաց վարչապետը:
Վարչապետը պարզաբանեց նաև, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են, որ «տեխնոլոգիաները պետք է դառնան տնտեսության շարժիչ ուժը»:
«Մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր որակավորման աշխատուժի երկիր: Մեր պատկերացմամբ` Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորման աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, նշանակում է՝ մեր երկրում աշխատուժը պետք է ունենա բարձր որակավորում: Այստեղից էլ բխում է մեր հաջորդ շղթան՝ տնտեսական հեղափոխության, որը կապված է կրթության հետ: Մենք կրթության ոլորտում պետք է ունենանք լուրջ փոփոխություններ ու բարեփոխումներ և հիմնական իմաստը, որ կրթության համակարգը պետք է ի վիճակի լինել Հանրապետությանը և ուսանողներին բարձր որակավորմամբ մասնագետներ տալ, և այն պահին, երբ ուսանողները կլքեն կրթական հաստատությունները, պետք է պատրաստ և մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան», – ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև քաղաքականության ու տեսլականի մասին, մասնավորապես նշեց, որ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն և կարևորագույն գործիքներից մեկը պետք է լինի ՀՀ Հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումը:
«Եկամտահարկը առաջիկա 3, 4, 5 տարիների ընթացքում պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոսի: Այսպիսով, կարծում ենք, որ խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը և խրախուսում ենք կրթությունն ու բարձր որակավորում ունեցող մասնագետներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...