Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի սալաքարերը, շինարարությունը դեռ չավարտած, փշրվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի սալաքարերը, շինարարությունը դեռ չավարտած, փշրվել են

19:44 22.04.2019

Մուշ 2/2 թաղամասի կառուցվող հրապարակի համար փակցված ցուցանակը վկայում է, որ կառուցման վերջնաժամկետ էր սահմանված 2018 թվականի դեկտեմբերի 1-ը։ Շինարարը չի հասցրել ավարտել կամ գործի մոտ կեսն է արել ու կոնսերվացրել ոչ միայն ցուրտ եղանակի պատճառով: Անցած տարվա մայիսից սկսած գործը չեն կարողացել ավարտել, ու պատճառը դարձյալ նախագիծն է: Մայիսից մինչև դեկտեմբեր նախագիծը փոփոխությունների է ենթարկվել:

«Ուշանում էր, նախագիծը պիտի փոխվեր, որովհետև ընտեղ հաշվի չէին առել ո´չ ջրագծերը, ո´չ կանալիզացիան, հետո, երբ սկսեցի աշխատել, հասա այդ հատվածին, նոր արդեն պարզ եղավ, որ չի կարելի էդ ջրագծի վրա բետոնիզացիա անել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Վահրադյան» շինընկերության աշխղեկ Վարուժան Մուրադյանը։

Փոխված նախագիծը ուշացած տեղ է հասել այն ժամանակ, երբ Գյումրիում շինարարություն անել հնարավոր չէր: Փոփոխությունը վերաբերել է ոչ միայն կոմունիկացիային, այլ  ջրավազանի ձևին:

Նոր նախագծով ջրահավաք ավազան հրապարակը չի ունենալու, չորս եռանկյունաձև հատվածներում միայն լինելու են ժայթքող  շատրվաններ։ Շինարարը դժգոհում է, իսկ քաղաքի գլխավոր ճարտարապետը նախագծային ուշացումները աշխատանքների ձգձգման լուրջ պատճառ չի  համարում:

«Այնտեղ ոչ թե նախագծային փոփոխությունների հարցն  էր, այլ այնպիսի լուծումներ կային, որ նրանց համար երևի նորություն էր, այսինքն` մենք այն, ինչ կառուցում էինք, իրենք իրենց գործունեության ընթացքում չէին կառուցել, դրա համար մի քիչ բարդություններ կային, բայց մենք մի քիչ պարզեցրեցինք նախագիծը»,- պարզաբանել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Եթե նախագիծն էլ չէ պատճառը, այս դեպքում, ըստ շինարարի, նախահաշիվն է, որը դեռ  չուներ: Սա էլ ժամկետների խախտման է  տանում: Մի քանի օր է, ինչ շինարարությունը վերսկսել են առանց որոշ հստակեցումների, ինչպես նաև քիչ աշխատուժով:

Երեք հեկտար տարածք զբաղեցնող հրապարակում եզրաքարերի ու սալիկների տեղադրման, հարակից հատվածների  բարեկարգման համար շինընկերության աշխղեկը վստահեցնում է, որ 8 բանվորով էլ կհասցնեն:

Շինարարությունը հրապարակում վերսկսել են թերությունները վերացնելով` մայթերի բազալտե սալիկները սկսել են փշրվել, անորակ են եղել։

«Որը փշրվել է, պիտի փոխվի, ու արտադրողն ինքն է ասել, որ իրենք պատասխանատու են։ Որը դեֆեկտով է, հանվում է»,- խնդիրներին անդրադառնալով` ասել է շինարարության պատասխանատուն։

Խոտանված սալիկներն ավելին են, քան շարվածները: Քանդածները կուտակել են ու սպասում են նորով փոխանակմանը: Կառուցմանը զուգահեռ ընթացող թերությունների վերացումը հաշվի առնելով, հավանաբար, շինարարության ավարտի ժամկետներ դեռ չեն հստակեցնում:

Անավարտների շարքից է նաև Մուշ և Անի թաղամասերն իրար կապող նոր կառուցվող փողոցը: Այն փողոցաշինական մեծ ծրագրի մի հատվածն է: Մոտ մեկ կմ երկարության անավարտ փողոցը դեկտեմբերին հանդիսավորությամբ բացեցին՝ խոստանալով, որ մայթերի շինարարությունը կշարունակեն գարնանը:

«Նախնական նախագծով նախատեսված էր նման ծավալների աշխատանք, պետք էր հիմնականում երթևեկելի մասը կառուցել, որպիսի ապահովեինք երթևեկությունը։ Միակողմանի մայթ էր, հետագայում ՎԶԵԲ-ի ծրագրով արդեն ավելացումներ կատարվեցին»,- ասել է Հենրիկ Գասպարյանը։

Պատվիրատուն հետո է որոշել նախագծում բան փոխել ու կառուցել երկկողմ մայթ, ինչի պատճառով շինարարությունը հետ է ընկել, բայց լուսավորությունը լինելու է միակողմանի: Շինարարին արդեն ժամկետ է ասված մինչև այս ամսվա վերջ ավարտել մայթերի կառուցումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

12:20 05.08.2025

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

Հնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին:  Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

12:09 05.08.2025

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...

SHANTNEWS

12:00 05.08.2025

SHANTNEWS

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

11:51 05.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

BACK_TO_TOP