16:45 22.04.2019
«Մենք փորձում ենք տնտեսական զարգացման ոլորտում կիրառել նույն մոդելը, ինչ կիրառել ենք քաղաքական զարգացման ոլորտում: Եվ կարևոր է, որ այս ասելիքը մինչև վերջ ընկալվի և մարսվի մեր հանրության կողմից»,- ապրիլի 22-ին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան դասախոսներից մեկի հարցի, թե ի՞նչ մեխանիզմներ և գործիքներ եք տեսնում, որ հնարավոր լինի մոտիվացնել, ուղղորդել երիտասարդներին ունենալ այնպիսի մտածելակերպ և վարքագիծ, որ մեր ակնկալիքները կդարձնեն ապրող իրողություններ:
Վարչապետը խոսեց նաև քաղաքական հեղափոխության պատճառների ու մեթոդների մասին:
«Մենք երկար տարիներ փորձում էինք քաղաքացիներին համոզել, որ մի մարդու վարքագիծը շրջադարձային նշանակություն ունի քաղաքական իրողությունների հաստատման գործում: Մենք երկար ժամանակ փորձում էինք բացատրել, որ Հայաստանում չկա ոչ մի երևույթ, ո´չ բացասական, ո´չ դրական, որ մեզանից յուրաքանչյուրի հետ կոնկրետ անհատական կապ չունենա: Մեր փիլիսոփայության առանցքային իմաստն այն էր, որ ցանկացած իրականություն, որ գոյություն ունի, մեր բոլորիս համատեղ աշխատանքի և վերաբերմունքի արդյունքն է», – ասաց վարչապետը:
Վարչապետը նաև ընդգծեց, որ քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մարդիկ փոխեցին իրենց քաղաքական վարքագիծը, տնտեսական հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ մարդիկ կփոխեն իրենց տնտեսական վարքագիծը:
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...