18:57 23.04.2019
Երևանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը հարց հնչեցրեց, որը կապ չուներ տվյալ պահին քննարկվող հարցի հետ: Նա, դիմելով փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, մասնավորապես հարցրեց.
«Նիստը սկսվելուց առաջ պարոն Խաժակյանն արտահերթ ելույթով հանդես եկավ և հայտարարեց բյուջեի հավաքագրման թերակատարումների վերաբերյալ: Հարցս ուղղում եմ պարոն Հայկ Սարգսյանին, եթե այս պահին ունենք 50 մլն դրամի թերակատարում, ինչո՞վ է պայմանավորված, եթե կա փաստ, խնդրում եմ տալ տեղեկատվություն, եթե ոչ, պարոն Խաժակյանին խնդրում եմ հրապարակել աղբյուրները»:
Քաղաքապետ Հայկ Մարությանը թույլ չտվեց պատասխանել հարցին՝ ասելով.
«Պարո´ն Սարգսյան, խնդրո´ւմ եմ, մի´ պատասխանեք: Խնդրո´ւմ եմ, մի՛ շեղվեք»:
Սակայն, ինչպես հարցն էր անժամանակ հնչել, այնպես էլ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հնչեցրեց պատասխան բոլորովին այլ հարց քննարկելու ընթացքում, որը վերաբերում էր «Նորիկ-70» անունով ՍՊԸ-ին ավտոկայանատեղի տարածք տրամադրելու հարցին: Խաժակյանն ասաց.
«Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը հարցրեց՝ որտեղի՞ց տեղեկատվությունը. շատ պարզ, մեզ եռամսյակային օրենքով սահմանված կարգով ուղարկում է հետևյալ վերնագրով նամակ՝ «2019թ. առաջին եռամսյակային կատարողականի վերաբերյալ հաշվետվություն», պետք է վերլուծել հաշվետվությունը և հասկանալ, թե որտեղից են մուտքերը քիչ ապահովվել և հասկանալ, որ օղակն է թերացել»:
Պատասխանին ևս արձագանքեց Հայկ Մարությանը՝ ասելով.
«Ձեր ասածը «Նորիկ-70» ՍՊԸ-ին չէր վերաբերում, բայց թիվ կար գոնե մեջը՝ 70»:
«Նորիկ-70» անվանումն առանց այն էլ բարձրացրել էր ներկաների տրամադրությունը, այս պատասխանը ծիծաղ առաջացրեց նրանց շարքերում:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...