16:56 23.04.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ):
Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:
Հայտարարված զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տարածքային զինկոմիսարիատներից հաղորդումներ են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններ, որոնք ուսումնասիրվում են և հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում հարուցվում են քրեական գործեր՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որի 1-ին մասով նախատեսված է պատիժ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՀՀ այն քաղաքացիները, որոնք հայտնաբերվում կամ համապատասխան իրավապահ մարմիններին /քննչական կոմիտե, ոստիկանություն և այլ իրավապահ կառույցներ/ են ներկայանում զորակոչի ենթակա տարիքում, այսինքն՝ մինչև 27 տարին լրանալը, ներկայացվում են համապատասխան տարածքային զինկոմիսարիատ, հետազոտվում են բժշկական հանձնաժողովի կողմից և պիտանի ճանաչվելու դեպքում ստանում են ՀՀ զինված ուժեր մեկնելու ծանուցագիր: ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց հետո քննարկվում են անձի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքերը, իսկ եթե զորակոչի ենթակա քաղաքացին հրաժարվում է մեկնել ծառայության, ապա քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է դատարան:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները՝ ում 27 տարին /պահեստազորի սպաները՝ 35 տարին/ լրացել է մինչև 2019թ. մարտի 01-ը /օրենքի փոփոխությունը 2019թ. մարտի 6-ին ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված /խուսափած/ զորակոչի դիմաց կարող են կատարել օրենքով սահմանված վճարներ /գումարի չափը որոշվում է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովի կողմից՝ ըստ զորակոչից խուսափած քանակի/:
Նշված գործընթացը կատարվում է հետևյալ կերպ.
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:
Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը:
Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսարանի կամ լիազորված անձի միջոցով:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին/քննչական կոմիտե, ոստիկանություն և այլ իրավապահ կառույցներ/:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, օրենքով սահմանված վճարները ցանկացած վճարային համակարգի միջոցով կարող են վճարել ՝ ՀՀ Կենտրոնական բանկի գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին 900018113010:
Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, օրենքով սահմանված վճարը կատարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացնում քրեական հետապնդման դադարեցման մասին, որից հետո անձը ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում պահեստազորում:
ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն և անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե քննությունից խուսափող անձի կողմից հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է 10 տարի, այսինքն՝ երբ լրացել է քաղաքացու 37 տարին, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ / տես ՀՀ Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը/:
ՀՀ սահմաններից դուրս գտնվող և ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիները կարող են նոտարական վավերացմամբ կամ հյուպատոսարանի միջոցով դիմում ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմիններին իրենց վերաբերյալ քրեական գործով վարույթը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ: Նշված դիմումը /միջնորդությունը/ ստանալու պարագայում կքննարկվեն անձի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքերը:
ՀՀ սահմաններից դուրս գտնվող, ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հետախուզվող ՀՀ քաղաքացիները իրենց կարգավիճակի և այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող են համապատասխան հարցում կատարել [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...