«10 րոպեից դիմումդ սեղանիս լինի»․ ավագանու անդամը և թաղապետը տարբեր կերպ պատմեցին եղելությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

«10 րոպեից դիմումդ սեղանիս լինի»․ ավագանու անդամը և թաղապետը տարբեր կերպ պատմեցին եղելությունը

19:59 23.04.2019

Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը խոսեց մի միջադեպի մասին, երբ մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը 32-ամյա կին աշխատակցին հեռացնելու համար նրան նախ` նշանակել է մասնագիտությանը (իրավաբան) անհամապատասխան պաշտոնի (առևտրի բաժնում), ապա որոշ ժամանակ անց կանչել է, կեղծ պատրվակով պահանջել դիմում գրել ու ազատվել աշխատանքից։

Ավագանու անդամը մեջբերեց վարչական շրջանի ղեկավարի խոսքերը, երբ նա, ըստ Խաչատրյանի, ազատել է աշխատակցին, որն իր խնամքի տակ ունի մեծահասակ մայր ու անչափահաս զավակ։

«Հիմա վարչական շրջանի ղեկավարի բառապաշարից․ «Լսի´, ախչի´, 10 րոպեից դիմումդ սեղանիս լինի։ Քանի՞ երեխա ունեիր, – հեգնական տոնով հարցնում է վարչական շրջանի ղեկավարը։ Պատասխան լսելով, որ մեկ երեխա՝ վարչական շրջանի «հոգատար» ղեկավարը շարունակել է,- դե, գնացե´ք, ինչ, ինչ ուզում եք եղեք, սոված սատկեք»։ Այս ամենը տեղի է ունեցել երկու փոխթաղապետների ներկայությամբ»,- պատմեց Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ վարչական շրջանի նոր ղեկավարությունը պարբերաբար ծաղրի է ենթարկել այդ աշխատակցին մինչև նրան ստիպելը, որ ազատվի աշխատանքից։ Խաչատրյանն իր հետ քաղաքապետարան էր բերել հենց այն կնոջը, որը, ըստ ավագանու անդամի, ենթարկվել էր այս ապօրինի արարքներին ու ազատվել աշխատանքից։

Խաչատրյանն իր հուզական ոճով ելույթից հետո հարցադրումներ ուղղեց Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանին, որին էլ ուղղված էր մեղադրանքը։ Քաղաքապետ Հայկ Մարությանի ուղղորդմամբ՝ Դանիելյանը անդրադարձավ խնդրին։ Նա ասաց, որ այդ աշխատակիցը իրոք 10 տարի գրանցված է եղել վարչական շրջանի իրավաբանական բաժնում ու վերջին մի քանի ամիսներին էլ զուգահեռ աշխատել է որպես նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական։

Թաղապետը պատմեց, որ դեկտեմբերին իր նշանակվելուց հետո աշխատակցին կանչել է, հարցրել ու պարզել, որ երկու երեխա ու մայր ունի իր խնամքի տակ, ինչի հետո առաջարկել է առևտրի բաժնում աշխատել, մինչև որ այլ հաստիք կլինի ազատ։ Սրան, ըստ Դանիելյանի, աշխատակիցը համաձայնվել է ուրախությամբ, քանի որ հենց ինքն էր խնդրել աշխատանքից չազատել իրեն։

Դանիելյանն ասաց, որ իր դաստիարակությունը թույլ չէր տա նման խոսքեր ասել։ Իսկ ավագանու անդամի խոսքերին արձագանքելիս վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ նույն կարգավիճակում է եղել, երբ աշխատակիցն իրեն խաբել ու խղճահարություն է հարուցել։ Դանիելյանը հաստատեց նաև, որ աշխատակցին ազատելու ժամանակ իր սենյակում են եղել նաև տեղակալները, որոնք կարող են հաստատել իր խոսքերը։

«Իսկ նման արտահայտություններ, ինչպես ներկայացրեց տիկին Խաչատրյանը, չեն եղել, ամենայն ազնվությամբ»,- ասաց թաղապետը։

Ավագանու անդամը հարցրեց՝ եթե այդ աշխատակիցը չէր բավարարում պայմանները, ինչո՞ւ նրան չազատեց, այլ հորդորեց դիմում գրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP