Բելգիայում այսօր քննարկվելու է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. Հայոց ցեղասպանությունը ներառված չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Բելգիայում այսօր քննարկվելու է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. Հայոց ցեղասպանությունը ներառված չէ

12:50 24.04.2019

Այս չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին, Բելգիայի դաշնային խորհրդարանը պիտի քննարկի և քվեարկի մի օրինագիծ, որ քրեականացնում է ցեղասպանության ժխտումը, սակայն այս օրինագծում Հայոց ցեղասպանությունն ընդգրկված չէ: Բելգիայի հայերի Կոմիտեի անդամ Հարութ Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ Հայոց ցեղասպանությունն այս օրինագծում չընդգրկելու պատճառը շատ պարզ է. օրինագիծը բխում է ԵՄ-ից եկած առաջարկից, որտեղ նշվում է՝ բոլոր անդամ երկրները օրենսդրության մեջ պետք է ունենան ժխտողականության դեմ օրենք:

«Օրենքը պետք է ներառի այն ցեղասպանությունները, որոնք միջազգային դատարանների որոշումների են արժանացել՝ իբրև ցեղասպանություն, սակայն այս հանգամանքը պարտադիր չէ, անդամ երկրներն ազատ են՝ օրինագծում ընդգրկելու ցեղասպանությունները, որ ունեցել են միջազգային դատարանի որոշում, և որ չեն ունեցել նման որոշում: Հայոց ցեղասպանությունը միջազգային դատարանի որոշում չի ունեցել, չնայած 1919թ. Ստամբուլի դատարանը դատապարտել է Օսմանյան կայսրության ղեկավարներին, որ որոշել են Ցեղասպանություն իրականացնել: Պետք է նշել, որ այդ դատարանի մաս էին նաև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, իբրև աշխարհի մեծ ուժեր, բայց այդ դատարանը միջազգային դատարան չի համարվում, ու դժբախտաբար, Բելգիան որոշել է սահմանափակվել ԵՄ առաջարկով ու չընդգրկել այն ցեղասպանությունները, որ միջազգային դատարանի որոշում չունեն: Այսինքն՝ օրենքը ներառում է միայն Ռուանդայում՝ թութսիների դեմ, նախկին Հարավսլավիայում՝  բոսնիացիների դեմ, իմանալով, որ հրեաներն արդեն իրենց ցեղասպանության ժխտման դեմ օրենք ունեն, որ գործում է Բելգիայում»,- ասաց նա:

Շիրինյանի գնահատմամբ՝ անընդունելի է Բելգիայի պես երկրում տարբերություն ու խտրականություն դնել Ցեղասպանություն ապրած համայնքների մեջ անընդունելի է, քանի որ չեն կարող դատապարտել ժխտողական ելույթ ունեցող մի շարք մարդկանց՝ առանց ուրիշներին դատապարտելու: Նա նշեց՝ ցավալի է, որ այս օրենքը և Հայոց ցեղասպանության չընդգրկվելը հստակորեն կապ ունի հաջորդ ընտրության հետ, քանի որ գաղտնիք չէ՝ այսօր Բելգիայում ծագումով թուրք քաղաքացիների թիվը մեծ է, բոլոր կուսակցություններն այս հանգամանքին ուշադրություն են դարձնում: Շիրինյանն ասաց՝ կարծում է, որ մի շարք կուսակցություններ, մանավանդ, իշխանական, Հայոց ցեղասպանությունն այս օրինագծից հանեցին, որ չկորցնեն այդ քաղաքացիների ձայները, և քվեարկության ժամանակ դա ազդեցություն չունենա:

«Մեզ համար անընդունելի է, որ այս կարևոր նախագիծը, որ պարունակում է ռասիզմի, այլատյացության, ժխտողականության պայքարի մասին կետեր, քաղաքականացվի և օգտագործվի զուտ ընտրական շահերի համար, մանավանդ՝ այսօր, երբ հայատյացությունը սկսել է հստակ ձևով դրսևորվել ընդհանրապես Եվրոպայում, մասնավորապես՝ Բելգիայում,  կարող ենք հստակ կապ տեսնել ժխտողական երևույթների և հայատյացության մեջ: Այն, որ մարդիկ ցեղասպանության իրականությունն ուրանում են ու ժխտում, ատելության խոսքի դրսևորում է»,- նշեց նա:

Շիրինյանն ասաց՝ Բելգիայի հայ համայնքը դիմել է խորհրդարանի բոլոր անդամներին, որ վերանայեն օրինագիծը, Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթների քրեականացումը ևս ներառեն դրանում, իսկ տեղի հայ համայնքը նախաձեռնել է ստորագրահավաք, որ այսօր համացանցում էլ կարելի է գտնել և միանալ: Կոմիտեի անդամը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանությունը այդ օրինագծի մեջ ներառելու ուղղությամբ բարձր մակարդակով աշխատանք է տարվում համայնքի ղեկավարության կողմից, կապի մեջ են խորհրդարանի մի շարք անդամների հետ, որոնք Հայ դատի պաշտպան են եղել, այցելել են Հայաստան, Արցախ:

Հայ համայնքի ղեկավարությունը փորձում է այդ պատգամավորների նախաձեռնությամբ փոխել այդ օրինագիծը ու ավելացնել Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթների քրեականացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP