Գարիկ Մարտիրոսյանի կինն Instagram-ում կարդացել է Շիրազի՝ Ցեղասպանությանը նվիրված հայտնի բանաստեղծություններից մեկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Գարիկ Մարտիրոսյանի կինն Instagram-ում կարդացել է Շիրազի՝ Ցեղասպանությանը նվիրված հայտնի բանաստեղծություններից մեկը

18:41 24.04.2019

Ռուսաստանում բնակվող հայազգի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի իր միկրոբլոգում  կարդացել է Հովհաննես Շիրազի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտնի ստեղծագործություններից մեկը:

«Ամեն ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը: XX դարի առաջին ցեղասպանության զոհերը հայերն էին, նրանց բնաջնջում էին Օսմանյան կայսրությունում միայն էթնիկական պատկանելության համար: Իմ ազգը նույնպես ցեղասպանություն է վերապրել: Ամբողջ աշխարհը դա գիտի և ընդունում է այդ հրեշավոր փաստը: Անցյալի համար պետք է կարողանալ պատասխանել, անցյալը պետք է կարողանալ ընդունել: Առանց նախկին սխալների գիտակցման երբեք չի լինի կայուն և պայծառ ապագա»,- գրել է Լևինան տեսանյութին կից արված մեկնաբանությունում:

Գարիկ Մարտիրոսյանի կինը նաև ավելացրել է` ցանկանում է, որպեսզի աշխարհում որքան հնարավոր է շատ մարդ իմանա Հայոց ցեղասպանության մասին և չփակի աչքերը այդ փաստի վրա:

 

View this post on Instagram

 

Ежегодно 24 апреля в мире отмечается День памяти жертв геноцида армян в память о жертвах первого в XX веке истребления людей по национальному признаку, которое было осуществлено в Османской империи. Общее число жертв геноцида армян по сей день окончательно не установлено. Наиболее часто звучат данные о том, что в период с 1915 по 1918 годы в Османской империи были уничтожены от 1 до 1,5 миллиона армян. Мой народ тоже пережил геноцид и весь мир об этом знает и признаёт этот чудовищный факт. Я хочу, чтобы о геноциде армян тоже узнали,как можно больше людей, чтобы мировая общественность не закрывала на это глаза. За прошлое надо уметь отвечать, прошлое надо уметь признавать!!!!! Без осознания ошибок прошлого, никогда не будет спокойного и светлого будущего. #геноцидармян #армения #турция #поддержка #сплоченность #память #любовь #вера #надежда

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on Apr 23, 2019 at 10:49pm PDT

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

11:18 07.07.2025

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11:07 07.07.2025

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

10:55 07.07.2025

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

10:47 07.07.2025

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան ​​չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

10:37 07.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:32 07.07.2025

Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP