20:28 24.04.2019
«Աշխարհն Աստծուն հետ տալու ժամանակն է». Գյումրիի Հովհանես Շիրազի հուշատուն-թանգարանում այս խորագրով ցուցահանդես է բացվել։ Նկարների հեղինակը նյույորքաբնակ հայազգի արվեստագետ, 46-ամյա Վարդուհի Պինկստոն-Զերտելյանն է: Հայոց ցեղասպանության թեմատիկայով 10 բնօրինակ աշխատանքներ են ցուցադրվել, որոնք նկարչուհին թանգարանին է նվիրել այս տարվա փետրվարին, երբ առաջին անգամ ծնողների հետ Գյումրի է այցելել: Ցուցահանդեսի բացմանը հեղինակն ու իր ընտանիքի անդամները ներկա չէին: Թանգարանի տնօրենը պատմել է, թե ինչպես են այս նկարները Գյումրի հասել։
«Ես այս նկարները իմ ֆեյսբուքյան էջում տեսա, դրանք տպեցի գունավոր տարբերակով, բայց անորակ եղան, հետո գտա հեղինակին ու խնդրեցի գալ Գյումրի, այցելել մեր թանգարան, նկարները բերել իր հետ ու ցուցադրել մեզ մոտ։ Այս նկարները ուզեցի, որ անպայման ցուցադրվեն մեզ մոտ, սրանք ուրիշ մտածողության գործերն են, որոնք մեզ մոտ չկան»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է թանգարանի տնօրեն Արա Պապանյանը։
«Յուրաքանչյուրն այդ ցավը ինչ-որ կերպ իր մեջ զգալուց հետո փորձում է փոխակերպել ինչ-որ բանի, այս ցուցահանդեսը դրա վառ վկայությունն է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Երիտասարդ արվեստագետը հետաքրքիր մոտեցմամբ է նկարում, նախ գծագրում է մետաղե առարկայի վրա, հետո այն վերարտադրում թղթին։ Շիրազի հուշատուն-թանգարանում աշխատանքները ցուցադրության կմնան մեկ ամիս։
11:51 05.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...
11:40 05.08.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԵրեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...
11:30 05.08.2025
Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել էԱվազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...
11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճիցՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...