Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC

Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները

09:58 25.04.2019

Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են  կրթության կազմակերպումը, ինչպես նաև դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ և արդյունավետ դարձնելու համար: Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական և շարունակական մասնագիտական կրթության, ինչպես նաև ատեստավորման համակարգի բարելավման համար:

Հրավիրվող հանդիպման ժամանակ քննարկվելու են ստանդարտների միջոցով ուսուցչական համայնքի որակին, շարունակական մասնագիտական զարգացմանը, մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհների ու հետագծի մշակմանը և ուսուցիչների մասնագիտական կրթությանն առնչվող հարցեր: Այս նպատակով՝ ՀՀ ԿԳ նախարարությունն ուսուցիչներին հրավիրում է մասնագիտական քննարկման: Հայտագրվելու համար խնդրում ենք  վերոնշյալ թեմաների շուրջ Ձեր դիտարկումներն առավելագույնը 500 բառի սահմաններում ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ մինչև 2019թ.-ի ապրիլի 28-ը ներառյալ՝  նախկինում սահմանված ապրիլի 25-ի փոխարեն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

10:51 20.06.2025

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է

10:26 20.06.2025

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...

Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

10:23 20.06.2025

Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Շարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

10:13 20.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

10:00 20.06.2025

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

Ուրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական ​​կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP