11:48 25.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության ապրիլի 25-ի նիստում, նախքան զեկուցվող թեմաներին անցնելը, հայտարարեց E-CULT նախագծի մասին, որի մեկնարկը տրվել է անցյալ շաբաթ: Նա տեղեկացրեց՝ այս նախագիծը ենթադրում է 370 000 աշակերտների այցելություններ թատրոններ և համերգասրահներ, ասաց, որ մինչ այդ պատկերասրահների ու թանգարանների հատվածն էր մեկնարկել:
«Սա էլեկտրոնային հարթակ է, որ համակարգի ներգրավվածության առումով աննախադեպ է: Ծնողներին, ծնողական խորհրդին և ուսուցիչներին կոչ եմ անում գրանցվել ու այցելել այդ մշակութային հաստատությունները: Անցյալ 10 օրերի հաշվետվությունը կներկայացվի, տենդենցները կտեսնենք, խնդիրներին լուծումներ կտանք»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս նախագծով, ըստ էության, ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս, որ պետբյուջեի հաշվին տարին մեկ անգամ անվճար այցելեն թատրոն, համերգասրահ և թանգարան: Նա ասաց՝ ծրագիրը ներառում է թե´ ուսուցիչներին, թե´ աշակերտներին, ինչը շատ կարևոր է կառավարության մշակութային քաղաքականության իմաստով:
«Մենք մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ, և մշակույթին վերապահում ենք նաև կրթական դերակատարում: Կրթությունն ինքը նաև մշակութային երևույթ է, սրանով են պայմանավորված այն կառուցվածքային փոփոխությունները, որ իրականացնում ենք ԿԳ և մշակույթի նախարարությունները միավորելով»,- ասաց վարչապետը:
Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագիծը կլինի պիլոտային, խնդիրները կֆիքսեն, շտկումներ կարվեն, իսկ սեպտեմբերից արդեն հնարավոր կլինի լիարժեք օգտվել այդ նախագծի հնարավորություններից՝ բոլոր ուղղություններով:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...