19:30 25.04.2019
Դեռ անցած տարի կառավարությունը հաստատել էր Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագիրը, որը վերաբերում էր 16 օբյեկտի հիմնանորոգման: Բայց 8 ամիս է պահանջվել, որ կազմված նախագծերը փոխվեն, որից հետո տեղի են ունեցել մրցույթները։ Մեկ տարի անց ոչ բոլոր օբյեկտներում շինաշխատանքները նոր են սկսվել: Բայց այդ մեկնարկը Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի շենքին դեռ չի հասել, ավելին, շինմրցույթն էլ դեռ չի կայացել։
Ժողգործիքների պետական նվագախմբի համար 30 տարի է, ինչ այս տնակն է փորձասենյակ ծառայում։ Հերթական փորձն են անում մեծ համերգից առաջ, նույն անփոփոխ վիճակն է` փորձից առաջ երաժիշտները ձեռքերն ու գործիքներն են տաքացնում վառարանի մոտ։
Աշխատանքային պայմանները նվագախմբի ձեռքբերումների հետ համադրելի չեն։ Նվագախումբը հիմա էլ նոր ու պատասխանատու համերգի է պատրաստվում։ Հայկական կինոն է երգելու ապրիլի 26-ին Գյումրիի թատրոնի բեմում:
Տարածքը, որտեղ տեղադրված է նվագախմբի տնակ-փորձասենյակը, օտարվելու է «Օյունջյան» հիմնադրամին, որի միջոցներով ֆիլհարմոնիա է կառուցվելու, իսկ տարածքն օտարելու դիմաց «Օյունջյան» հիմնադրամը նվագախմբին 20 մլն դրամ է տվել, մոտ 25 մլն դրամ էլ պետական բյուջեն է հատկացնելու, որպեսզի նվագախումբը ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական փորձասենյակ ունենա:
Տարածքն էլ Գյումրիի նախկին «Վան» առողջարանի շենքն է լինելու։ Հիմնանորոգվելու է, որից հետո նոր հատկացվելու է նվագախմբին, իսկ թե երբ, հայտնի էլ չէ, նախագծային փոփոխություններն են հետաձգել գործը:
Ժողգործիքների նվագախմբի տնօրեն Մուրադ Մալխասյանի խոսքերով, 8 ամիս առաջ կազմված նախագծով, շենքի ջրահեռացման համակարգ նախատեսված չի եղել, հետո են ավելացրել: Պարզվում է, նախկին «Վան» առողջարանը երկար տարիներ գործել է առանց ջրահեռացման ցանցի: Շենքը 1990-ականներից չի շահագործվում:
Մասնագետները եկել, ուսումնասիրել են ու եզրակացություն տվել, որ շենքն ամուր է, միայն վերանորոգում է հարկավոր: Ապագայի շատ նախագծեր ունեն, շենքի հարևանությամբ 3 քոթեջները ևս հատկացվելու են նվագախմբին, որտեղ դրսի երաժիշտներին կընդունեն:
Ամիսներ տևած փոփոխությունից հետո նախագիծը պատրաստ է, բայց հիմա էլ այլ խնդիր է առաջ եկել: Պարտադիր է նախագծանախահաշվային փաստաթղթերը հայերենից թարգմանել ռուսերեն, նոր մրցույթի ներկայացնել: Ի դեպ, այս փոփոխությունը վերաբերում է բոլոր տեսակի գնումների գործընթացներին և գործում է մարտի 25-ից, ԵԱՏՄ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն է:
Ըստ մարզպետարանի պատասխանատուների` մինչև փաստաթղթերը չթարգմանվեն, օբյեկտի մրցույթ չի հայտարարվի: Հիմա էլ փաստաթղթերի ռուսերեն թարգմանությունը կուշացնի նվագախմբի փորձասենյակի շինարարությունը: Այստեղ այլ խնդիր էլ կա` թարգմանիչ-մասնագետների պակասը:
Հայաստանում երկար տարիներ նախագծային փաստաթղթերի թարգմանություն չի կատարվել և հայտնի էլ չէ, արդյո՞ք նման մասնագետներ կգտնվեն: Օրենքով ամրագրված է, որ թարգմանությամբ զբաղվելու են նախագծող կազմակերպությունները: Այս պահանջը նախագծային արժեքը կթանկացնի, ըստ այդմ էլ, շինարարության ծախսերը կավելանան: Փոխարենը, շինմրցույթներն ու գնումները բաց կլինեն նաև ԵԱՏՄ երկրների համար, այսինքն` նվազագույն արժեք ներկայացնելու դեպքում, կարող է մրցույթի շահողը լինի ԵԱՏՄ երկրներից որևէ շինկազմակերպություն:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...