15:22 25.04.2019
Կառավարության ապրիլի 25-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման ծրագիրը, որտեղ շուրջ 600 երեխա է մարզվում և ո՞րն է ձգձգման պատճառը:
«Այդ ծրագիրը քննարկվում է 2015-ից: Ամեն տարի ներկայացնում էինք շինկոմիտե և մեր ցուցակում ունեինք մարզադպրոցների վերանորոգման և հիմնանորոգման առաջնահերթությունը, և Ալեքսանյանի մարզադպրոցը միշտ առաջնահերթ տեղ է գրավել: Իրականում նախագծային հաշվարկը իրականացվել է և մենք երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ այդ թեմայի շուրջ զրուցել ենք, այսօր կամ վաղը պետք է հանդիպենք և գումարի մասով բանակցությունները առաջ տանենք, որ այդ հարցը շտապ լուծում ստանա»,- պարզաբանեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը:
Վարչապետն առաջարկեց պայմանավորվածություն ձեռք բերել և արդեն գործնական փուլի անցնել:
«Եկեք պայմանավորվենք, որ արագ նախագծային հաշվարկները իրականացնեք և նաև Արթուր Ալեքսանյանին ու նրա թիմին ներգրավենք, արագ որոշումներ կայացնենք, գումար հատկացնենք և արագ սկսենք շինարարությունը և արձանագրենք, որ այս ոլորտում մեր քաղաքականությունը լինելու է այնպիսին, որ այն մարզիկները, որ կարող են և ոգեշնչման օրինակ են մեր բոլորիս, երիտասարդների համար, պետք է հստակ տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ և հնարավորություն ստեղծենք, որ այլ երիտասարդներ ևս գնան նրանց ճանապարհով ու գերազանցեն նրանց»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...