14:54 25.04.2019
Այսօր լրագրողները կառավարության հերթական նիստից հետո Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանին հարց ուղղեցին` արդյո՞ք ինքն է փոխարինելու ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին, տեղակալը նշեց՝ Սանասարյանը այսօր էլ է այդ կառույցի պետը:
«Ես բարձր եմ գնահատում պարոն Սանասարյանի դերը հայ պետականաշինության գործում, շատ հարգում եմ պարոն Սանասարյանին և նա այսօր շարունակում է մնալ Պետական վերահսկողության ծառայության ղեկավարը, և մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ հետո պարոն Սանասարյանը հետ կվերադառնա ու կշարունակի ղեկավարել այդ պաշտոնը, հետևաբար, այս համատեքստում ես ոչ մի բան չունեմ ասելու»:
Նա անդրադարձավ նաև Դավիթ Սանասարյանին ուղղված մեղադրանքներին.
«Քանի որ կա քրեական պրոցես, ես ինքս, լինելով իրավաբան, ինձ թույլ չեմ տա քրեական պրոցեսին որևէ գնահատական տալ: Ես ինքս ծանոթ չեմ գործին: Ես կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին և կարծում եմ, որ պրն Սանասարյանը բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է»:
Ժամանակավոր պաշտոնակատարի անունը դեռ հայտնի չէ, վարչապետն է ասելու, քանի որ ՊՎԾ-ն անմիջականորեն վարչապետին ենթակա մարմին է, վարչապետի հրամանով է այն նշանակվելու:
Ըստ օրենսդրության` տարիքով ամենամեծ տեղակալն է նման դեպքերում նշանակվում, բայց եթե չկա կոնկրետ թեկնածու: ՊՎԾ ղեկավարի մյուս տեղակալի` պաշտոնակատար նշանակվելուց հրաժարվելու մասին որևէ մեկնաբանություն Քյարամյանը հրաժարվեց տալ:
Իսկ իր ունեցվածքին վերաբերող հարցին (32 մլն դրամ և 46 հազ դոլար-խմբ.), պաշտոնյան նշեց, որ էթիկապես ուրիշի ունեցվածքը հաշվելը ճիշտ չէ, ապա ավելացրեց․
«Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, տարբեր պաշտոններ եմ ղեկավարել և պաշտոնապես հայտարարում եմ՝ երբեք որևէ կոռուպցիոն սկանդալում չեմ եղել, որևէ կլանային համակարգում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Եվ ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեսքում քննարկելը»:
Նաև նշեց` ՊՎԾ-ում իրավիճակը աշխատանքային է, Դավիթ Սանասարյանի անմիջական մասնակցությամբ մի շարք ծրագրեր են սկսվել, որոնք շարունակվում են` ուսումնասիրություններ են անում ջրային ոլորտում, Երևանի բժշկական համալսարանում, քրեակատարողական հիմնարկներում:
Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին վերաբերող հարցին էլ պատասխանեց` իրավական տեսանկյունից քրեական գործի դեպքում ծառայողական պարտականությունները կասեցվում են:
Իսկ լրագրողների պնդմանը, թե 32 մլն դրամը հնարավոր չէ աշխատավարձով վաստակել, և պաշտոնյան պետք է մեկնաբանի իր կարողության ծագումը, Արգիշտի Քյարամյանը հայտարարեց.
«Ես պաշտոնապես եմ ասում, եթե կոռուպցիոն կասկածներ կան, փառք Աստծո, կան համապատասխան մարմիններ: Կոռուպցիոն բնույթի խնդիրները պետք է պարզվեն իրավական դաշտում»:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...