14:40 25.04.2019
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում Սոլովյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի խոսքին ռուսական «60 минут» թոք-շոուի շրջանակներում:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր այն հարցին, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին շփվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սոլովյովը շատ դրական է արձագանքել Փաշինյանի տված խորհուրդներին՝ մեջբերելով նրա խոսքերը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն հրաշալի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Պուտինի հետ: «Եթե լինես ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների, դժվար չի լինի: Պարզապես պետք է շփվել շիտակ և ազնիվ կերպով:» Ելնելով սրանից՝ լիովին պարզ է դառնում, թե ինչու Պորոշենկոյի մոտ չստացվեց Պուտինի հետ շփումը»,- ասել է Սոլովյովը:
Վլադիմիր Սոլովյովը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
«Ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության համար ողբերգական օր է: 1915թ. հենց այս օրն է համարվում եվրոպական առաջին, սարսափելի ցեղասպանության տարելիցը: Օսմանյան կայսրության ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ սահմռկեցուցիչ է:
Մինչև օրս հայ ժողովուրդը պայքարում է, որպեսզի այդ ցեղասպանությունը ճանաչվի աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրների կողմից: Հիշեցնեմ, որ Ռուսաստանը առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ-ն չի կարողանում օգտագործել ցեղասպանություն բառը:
Հարգելի՛ հայ եղբայրներ, մենք հիշում ենք ձեր ցավը, մենք կիսում ենք ձեր ցավը, մենք ձեզ հետ ենք»,- ասել է Սոլովյովը:
https://www.facebook.com/mediamagnews/videos/602307170272167/?v=602307170272167
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...