16:23 25.04.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն։
«Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է: Ուրախ եմ հանդիպման համար, քանի որ մեր կողմից մշակվող ռազմավարությունների, ծրագրերի արդյունավետությունը կախված է նաև ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մեր գործընկեր կազմակերպությունների կողմից վերհանված խնդիրների հավաքագրումից և նրանց լավագույն փորձի տեղայնացումից»,- այս մասին Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրության, զբաղվածության ոլորտներում և շեշտել, որ ակնկալում է սերտ համագործակցություն տեղական և միջազգային կառույցների հետ:
«Ուրախ եմ նշել, որ մեր մտահոգություններն ու տարվող աշխատանքները մեզ հետ կիսում է ողջ կառավարությունը: Դրա օրինակը տարբեր միջգերատեսչական աշխատանքային խմբերի ստեղծումն է, որոնց ակտիվ գործունեությունը լավագույն արդյունքի գրավականներից մեկն է: Մեզ համար կարևոր է, որ մեր ծրագրերը կարող ենք ներկայացնել ամենաբարձր մակարդակում՝ ակնկալելով կառավարությունում աշխատող մեր գործընկերների աջակցությունը»,- ասել է նախարարը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանում առաքելություն իրականացնում է 1993 թ.-ից՝ հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների լուծման նպատակով: Վերջին 15 տարիներին առաքելության մանդատը զգալիորեն փոփոխվել և ընդլայնվել է՝ ներառելով հատկապես տեխնիկական աջակցության տարրեր.
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ զբաղվածության ոլորտում առկա բոլորը խնդիրները այս կամ այն կերպ առնչվում են միգրացիոն հարցերին: Մեր ուսումնասիրությունները և վիճակագրական տվյալները փաստում են, որ միգրացիոն հոսքերի շուրջ 90 %-ը կապված են զբաղվածության հետ: Աշխատանքային միգրացիայի դեպքում՝ մարդկանց իրավունքների պաշտպանությունը լուրջ խնդիրներ է առաջացնում»,- ասել է նա:
Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը աշխարհի ավելի քան 20 երկրներում իրականացնում է ինքնակամ վերադարձի աջակցության ծրագիր: Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը, ըստ ՄՄԿ-ի, միջինում կազմել է 150-200 մարդ՝ տարեկան, սակայն վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1800 մարդու.
«Ինքնակամ վերադարձի դեպքում ևս գլխավոր հարցը մնում է զբաղվածության խնդիրը: Վերաինտեգրումը չափազանց կարևոր և ցավոտ հարց է այն միգրանտների համար, ովքեր որոշել են վերադառնալ հայրենիք»,- ասել է ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄՄԿ-ի հետ համագործակցել է «Ամրապնդելով Հայաստանի աշխատանքային միգրացիայի կառավարման կարողությունները՝ ի բարօրություն միգրանտների իրավունքների պաշտպանության և լավ կառավարման» ծրագրի շրջանակներում: ՀՀ առավել խոցելի համայնքներում միգրանտների իրավունքների պաշտպանությանն ուղղված ևս մեկ ծրագիր դեռ իրականացման փուլում է:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...