23:35 25.04.2019
Շիրակի մարզպետարանի հանրային քննարկումների հարթակն այսօր տրամադրվել էր կրթության ոլորտին: Դպրոցների տնօրենների հետ թեև ակտիվ քննարկում էր ակնկալվում, բայց այդպես չեղավ: Ավելի շուտ հարցեր հնչեցին ոչ թե կրթական որակի, այլ դպրոցներում աշակերտների, ուսուցիչների պահվածքի, տիրող միջանձնային անհանդուրժողական հարաբերությունների մասին: Մարզպետարանի կրթության վարչության պետն էլ խոստովանեց, որ իր ղեկավարած կառույցը քաղաքաշինական վարչություն է դարձել, ավելի շատ դիմում են ոչ թե կրթական, այլ դպրոցական շենքերի վիճակների մասին հարցերով: Մի շարք դպրոցներ էլ վերջին ամիսներին հայտնի դարձան ոչ թե կրթական ձեռքբերումներով, այլ քրեական գործերով:
Թե քանի քրեական գործ է հարուցվել մարզի դպրոցների տնօրենների հանդեպ, մարզպետարանի կրթության վաչության պետ Հրայր Կարապետյանը տեղյակ չէր, խուսափեց չարաշահումների մասով հարուցված քրգործերի վերաբերյալ գնահատական տալ: Որոշ դպրոցների տնօրեններ արդեն աշխատանքից հեռացվել են: Ըստ Հրայր Կարապետյանի` քրգործերը շարունակություն կունենան ու ոչ միայն դպրոցներում, այլ այն բոլոր հաստատություններում, որտեղ չարաշահումներ կհայտնաբերվեն:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքերով` դպրոցների տնօրենները պետք է կադրային ազատություն ունենան, այլևս չպետք է մարզպետարանից թելադրվի, թե ում ինչ աշխատանքի ընդունեն: Ըստ մարզպետի` եթե որևէ մեկն իր անունից կադր կառաջարկի դպրոցին, հանգիստ կարող են մերժել, քանի որ իր հետ դա կապ չունի: Տնօրեններից բարձրաձայնեցին, որ դպրոցներում ավելի համեստ, աշակերտավայել հագնված են որոշ ուսուցիչներ, քան աշակերտները: Ասում են` այնքան են աշակերտներին ազատություն տվել, որ ուսուցիչները չեն կարողանում պարտադրել, օրինակ, նեղ հագուստը փոխել ու ավելի դասական հագնվել:
Քննարկում ծավալվեց նաև աշակերտ-ուսուցիչ հարաբերությունների վերաբերյալ, որոնք երբեմն հակահոգեբանական են, ոչ զերծ՝ անպատիվ խոսքերից: Այս հարցին հակադարձեց մարզպետարանի կրթության վարչության պետը՝ նշելով, որ հակառակ երևույթն էլ բացառելի չէ, երբ վայրագ վերաբերմունքի է արժանանում ուսուցիչը աշակերտի կողմից:
Օրինակ բերվեց վերջին դեպքը, երբ մարզի գյուղերից մեկում, աշակերտներից մեկն արդեն նույն առարկայից 4-րդ ուսուցչին է տեռորի ենթարկում: Կրթությանը վերաբերող խնդիրներից առանձնացրեցին մանկավարժների պակասը հատկապես գյուղական դպրոցներում: Ինֆորմատիկայի, կերպարվեստի և երգ-երաժշտության ուսուցիչների թափուր տեղերը շատ դպրոցներում տարիներով չեն համալրվում: Այս առումով մարզպետարանն առաջարկելու է, որ մասնավորապես, ինֆորմատիկա առարկան թույլատրվի, որ դպրոցներում դասավանդեն պոլիտեխնիկական կրթությամբ կամ տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսումնասիրած անձինք:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...