08:46 27.04.2019
Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած 30 հոգեբաններ ու հոգեվերլուծողներ Գյումրիում մասնակցել են միջազգային երկօրյա գիտաժողովի։Այն նվիրված է Գյումրիում և Սպիտակում հոգեվերլուծական ծառայության հիմնադրման 30-ամյակին։
Մասնակիցներից շատերը 88-ից հետո աղետյալ քաղաքներում նոր ծառայության հիմնադիրներն են: Նրանք 88-ի աղետից 30 տարի անց խոսել են երկրաշարժի հետևանքների, ինչպես նաև պատերազմների, աղետների ու ահաբեկչությունների հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաների մասին:
Գյումրի այցելած մասնագետները ցավով են նշում, որ 30 տարի անց քաղաքում դեռ կարելի է տեսնել կիսավեր շինություններ, տնակներ ու սոցիալապես ծանր կենսապայմաններ: Իսկ ընդհանուր պատկերը, ըստ նրանց, հաստատումն է այն բանի, որ աղետի հետևանքները հոգեբանորեն հաղթահարված չեն։
Հոգեվերլուծող Վերոնիկ Բելանժեն պատմում 1, որ 30 տարի առաջ Սպիտակի երեխաների հետ է աշխատել, փորձել է երեխաներին դուրս բերել հետաղետյա տրավմայից։ Անցած տարի էլ եղել է Սպիտակում ու ծանր ապրումներ ունեցել: Տեսել է մարդկանց, որոնք շատ համառ են, պայքարող, որովհետև նրանց ապրելակերպը շատ վատն է։ Այս պայմաններում հոգեբանական տրավմաներ հաղթահարելը շատ դժվար է, էլի ժամանակ է պետք։
Հոգեվերլուծող Դիրան Դոնաբեդյանն էլ ասում է, որ այն, ինչ սկսվել է 30 տարի առաջ, պետք է շարունակվի, քանի որ հոգեկան դժվարությունները միայն սիրով չեն հաղթահարվում, մասնագիտական բուժում է նաև պետք:
Մանկաբույժ, հոգեվերլուծող Բլոնդին Գեթիեն էլ է համոզված, որ հետաղետյա հոգեբանական տրավմաների հաղթահարումը շատ դժվար գործընթաց է, արդեն 3 սերունդ է անցել, մարդկանց կյանքում երկրաշարժը մեծ ճեղքվածք է թողել, կյանքը բաժանել առաջ և հետո-ի։ 30 տարին բավական չէ, որ այդ վիշտը հաղթահարվի, քանի որ պատմությունը ժառանգաբար փոխանցվում է, ասել է նա։
Ընտանեկան հոգեբաններ են պետք անհատական հոգեթերապիայի համար։ Սա սովորական աղետ չէր։ Ըստ Բլոնդիեն Գեթիեի՝ 1989-ին, երբ իրենք Հայաստան են եկել, խոսում էին 80.000 զոհերի մասին, հետո այդ թիվը դարձավ 25.000։
Գիտաժողովի կազմակերպիչ, հոգեվերլուծող Անժելա Վարդանյանն էլ այն կարծիքին է, որ տնակները վատ են անդրադարձել մարդկանց հոգեբանության վրա: Նրա խոսքերով՝ մարդիկ պարփակվել են տնակներում, ինչը ապագայից կտրվել է նշանակում: Նրանց մոտ անհույս վիճակ է. ինչի՞ համար տուն, ինչի՞ համար ապրել, երբ գոյատևում ես: Ու դա նրան կապում է տնակի հետ: Մյուս կողմից էլ, դա ավելի հեշտ, կարճ ճանապարհն է առանց պայքարի կյանքի համար:
Հոգեվերլուծող Արմինե Գմյուր-Կարապետյանը համամիտ չէ, որ հոգեբանական տրավման մարդկանց մոտ հաղթահարված չէ: Տրավմայի ուժն,-ասում է, բավական մարել է: Իսկ լիարժեք հաղթահարման համար մարդկանց կյանքը պետք է բարելավել: Ու եթե իշխանությունները դա վաղուց հասկանային՝ շինարարությանը, արդյունաբերությանը զարկ տային, ապա հոգեբանական տրավմայի մարումը բնականոն կլիներ: Բայց Գյումրիում ամեն մարդ տրավմայի հաղթահարման իր ճանապարհով գնաց:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...