Անվերջ կարելի է հնչեցնել մեղադրանքներ և պատասխանել դրանց. Միրզոյանը՝ Քաղաքացու օրը տոնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Անվերջ կարելի է հնչեցնել մեղադրանքներ և պատասխանել դրանց. Միրզոյանը՝ Քաղաքացու օրը տոնելու մասին

13:22 27.04.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 27-ին՝ ՀՀ քաղաքացու օրը, Մաշտոցի պուրակում հրավիրված քննարկման ժամանակ նշեց՝ որպես քաղաքացի` իրեն վստահ է զգում, առավել ևս, երբ տեսնում է՝ որքան հզոր է դարձել այդ զգացումը քաղաքացու մեջ, առավել ևս երիտասարդների մեջ:

«Ես շատ առիթներ եմ ունենում գնահատելու՝ շփվելով երիտասարդների հետ, իմ որդիների, իրենց շրջապատի հետ, որքան հետաքրքիր է այդ էվոլյուցիան, քաղաքացին ինչպես է կառուցում իր հարաբերությունները պետության հետ, ի՞նչ է պահանջում պետությունից՝ բարի՞ք, թե՞ պայման, որ ինքը բարեկեցություն ստեղծի: Այդ շարունակական տրանսֆորմացիան կարևոր է, քաղաքացին ինքն է տերը իր բարեկեցության, իրավունքների, և պետությունից պահանջում է պայմաններ, որ չխախտվի պայմանը, որի մեջ ինքը տեր է իր կյանքին»,- ասաց նա:

Մնացականյանն ասաց, որ որպես քաղաքացի առավել զգայուն է դրա նկատմամբ, առավել ոգոևորվում է, որ ավելի երիտասարդ սերնդի մեջ շատ ավելի արմատավորված է դառնում նման մոտեցումը՝ ազատ ստեղծագործելու, ապրելու և պահանջելու պայմանը՝ ունենալ այդ միջավայրը, որի մեջ կարողանա արտահայտել ստեղծագործելու իր ունակությունը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս ժամանեց Մաշտոցի պուրակ՝ միանալու քննարկմանը: Քաղաքացու օրը տոնելու հետ կապված դժգոհություններին նա արձագանքեց, որ պետք է ողջախոհ սահմանը հասկանալ: Միրզոյանը հիշեցրեց՝ նույն սոցցանցերում մեծ քննարկում եղավ Քաղաքացու օրվա հետ կապված, գերիշխող կարծիք էր, որ պետք էր ունենալ նման տոն:

«Անվերջ կարելի է հնչեցնել մեղադրանքներ և պատասխանել դրանց, այդ քաղաքական ինտրիգը ստեղծել, փորձել ինչ-որ բան հյուսել դրա շուրջ: Դա անշնորհակալ ու սխալ գործ է, կարող եք վայելել ազատ պետություն ունենալը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP