23:57 27.04.2019
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց նրան հիմնականում ներկայացնում են վատ լույսի ներքո: Նրան նույնիսկ քննադատում են ամուսնու վարած քաղաքականության ու ԱՄՆ-ում առաջին տիկնոջ «պաշտոնը» թուլացնելու համար: Սակայն այս ամենով հանդերձ Մելանյա Թրամփը կարծես գտել է բացասական մթնոլորտը անտեսելու բանաձևը ու նրան միշտ տեսնում ենք շլացուցիչ տեսքով, բրենդային շքեղ հագուստներով:
Տարիներ առաջ՝ 1990-ին Մելանյա Թրամփը Հարավսլավիայից տեղափոխվել է Նյու Յորք մոդելային կարիերա սկսելու նպատակով: Այն ժամանակ նա 26 տարեկան էր և հաստատ չէր կարող պատկերացնել, թե առջևում ինչ է սպասվում: Չնայած այն հանգամանքին, որ Մելանյան Դոնալդ Թրամփի հետ ծանոթության պահին քաջատեղյակ էր վերջինիս հսկայական կարողության մասին, այնուամենայնիվ, մոդելը բազմիցս շեշտել է, որ սիրում է Դոնալդ Թրամփին՝ անտեսելով տարիքային տարբերությունը, և հերքել է այն խոսակցությունները, որ նա Թրամփի հետ ամուսնացել է միայն գումարի համար:
Երեկ Մելանյա Թրամփը դարձավ 48 տարեկան, այդ առիթով SHANTNEWS.am-ը որոշել է ներկայացնել ԱՄՆ առաջին տիկնոջ կյանքից և հարցազրույցներից անկեղծ, հիշարժան հատվածները:
Հանդիպումից հետո 7 տարի անց նրանք ամուսնացել են, իսկ մի քանի տարի առաջ նա դարձավ ԱՄՆ առաջին տիկին ու դասվեց ամենաքննարկվող ու քննադատվող կանանց շարքին:
«Մենք ծանոթացել ենք 1998-ին երեկույթի ժամանակ: Նա խնդրեց իմ հեռախոսահամարը: Ես նրան պատասխանեցի, որ համարս չեմ պատրաստվում տալ, ավելի լավ է նա փոխանցի իր համարը և ես կզանգահարեմ»։
«Հավատացեք, ես հաստ կաշի ունեմ ու հաղթահարում եմ իմ հասցեին ուղղված բացասական ալիքները»:
«Հասարակության մեջ Դոնալդն իսկական մարտիկ է, իսկ տանը… Ես հաճախ ասում եմ, որ տանը ես երկու որդի ունեմ՝ Բերոնն ու Դոնալդը»:
«Ես վկա եմ եղել այն պահերին, երբ կանայք անձամբ մոտեցել և նրան փոխանցել են իրենց հեռախոսահամարները: Հենց իմ աչքի առաջ: Ես միշտ հարցնում էի, թե ինչո՞ւ եք դուք դա անում՝ իմանալով, որ նա ամուսնացած է»:
«Նախքան իմ ու Դոնալդի համաբերությունները քննադատելը ես խորհուրդ կտամ այդ մարդկանց նայել հայելու մեջ և իրենց հարց տան՝ «Իսկ ինչի են հասել իրենց կյանքում, ինչպիսին է իրենց ընտանիքը»:
«Սոցիալական ցանցերը վնասում են մարդկանց: Այնտեղ բացասականը շատ է: Իմ կյանքը լուսանկարների ալբոմ չէ, որ բոլորին ցուցադրեմ»:
«Ես չեմ համաձայնվում նրա բոլոր որոշումների հետ: Երբ ինձ ինչ-որ բան դուր չի գալիս ՝ ասում եմ այդ մասին»:
«Մենք իրար հետ շատ ենք խոսում: Ես տեղյակ եմ իր գործերից»:
«Դոնալդը միշտ ինձ լսում է, բայց անում է այնպես, ինչպես ուզում է»:
«Ինձ չեն վիրավորում անօրինական գաղթականների մասին նրա խոսքերը: Ես նույնպես գաղթական եմ: Տարիներ առաջ ես նույնպես ստիպված էի անընդհատ թռչել Սլովենիա՝ վիզայի ժամկետը երկարաձգելու: Հետո ես Green Card ձեռք բերեցի: Ես օրենքով առաջնորդվեցի, այլ ոչ թե ուղղակի եկա ԱՄՆ և մնացի այստեղ ապրելու նպատակով»:
«Ես պերֆեկցիոնիստ եմ: 100 տոկոսով նվիրվում եմ այն աշխատանքին, որը սկսել եմ»:
«New York Post-ը երբևէ ճիշտ պատմություն չի գրել: Նրանք թողարկել էին նոր համար, որի շապիկին իմ հին, մերկ նկարն էր: Այս ֆոտոշարքը ես արել եմ շատ շուտ և ի՞նչ: Ես իմ մարմնից չեմ ամաչում և հպարտանում եմ իմ կազմվածքով»:
«Դոնալդի հետ ապրելու համար պետք է անկախ ու կայացած կին լինել»:
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...