15:55 07.11.2017
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կառուցված և այսօր շահագործման հանձնված արևային կայանը 25 տարի և ավելի կենսագործունեության ժամկետ ունի: Այն կարող է սպասարկել միջինում 400 ընտանիքի, այսինքն ապահովել Թալինի էներգիայի ընդհանուր սպառման 50 %-ը: Կայանը կազմված է 3700 պոլիկրիստալ ֆոտովոլտային վահանակներից:
«Արևային էներգիան հայաստանում ամենահեռանկարային ոլորտներից է և ներդրումներն այս ոլորտում արդարացված են»,- նման կարծիք է հայտնել Energy Charter ընկերության ներկայացուցիչ Ուրբան Ռուսնակը
«Այսօր վաճառքը իրականացվում է 51 դր՝ ներառյալ ԱԱհ-ն: 5-6 տարի հետո Հայաստանում արևային կայանների ծավալը կմոտեցվի արդեն 1 Գվտ-ի», – վստահություն է հայտնել է «Արփի սոլար» ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը, նշելով, որ սրանով սկսվում է արևային կայանների հիթ-շքերթը Հայաստանում:
Այսպիսի կայանի ներդրումային փաթեթը կազմում է շուրջ 1 մլն դոլար, իսկ ներդրողները 4 ՀՀ քաղաքացիներ են: Կայանը կառուցվել է ռեկորդային ժամկետներում՝ ընդամենը 20 օրում: Էներգիան վաճառվում է ԷՀՑ-ին, որն էլ իր հերթին կիրականացնի մատակարարումը:
«Արևային էներգիան այժմ չի պահեստավորվում, սակայն ավելի մեծ կայաններ կառուցելու դեպքում այն պահեստավորելու անհրաժեշտություն կառաջանա, ինչն այս պահին ձեռնտու չէ: Սակայն աշխարհում պահուստավորող տեխնոլոգիաների գները արագ տեմպերով նվազում են և կարծում եմ 2020թ-ին արդեն շահավետ կլինի նաև մեծ մարտկոցների տեղադրումը, ինչը արևային էներգետիկան Հայաստանում ավելի մեծ տեմպերով զարգացնելու ևս մեկ նախադրյալ է», – ասել է ՀՀ բնական պաշարների և էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը:
16:35 01.05.2025
Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվելԱյսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...
16:27 01.05.2025
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբԱպրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...
16:19 01.05.2025
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդՀինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։ Հինգշաբթի ավելի վաղ իրանական […] ...
16:10 01.05.2025
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել ՆախիջևանումԱդրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Ադրբեջանի […] ...
16:00 01.05.2025
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներովԱկտիվիստ Արթուր Չախոյանը հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ մեղադրանքը ներկայացվել է իրեն հիվանդանոցում։ Ապրիլի 30-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել է նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ ...
15:44 01.05.2025
Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համարՍտամբուլի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կենտրոնական Թաքսիմ հրապարակի շրջակա տարածքներում՝ այնտեղ չարտոնված մայիսմեկյան ցույցերի անցկացումը կանխելու համար։ Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան հայտնել է, որ գրեթե 300 մարդ ձերբակալվել է չթույլատրված ինքնաբուխ բողոքի ցույցեր կազմակերպելու փորձի համար։ Շիշլիի շրջանում ոստիկանության կողմից ձերբակալվել է առնվազն 13 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Ձերբակալություններ են կատարվել նաև Բեշիկթաշ շրջանում։ Իրավապաշտպանների խոսքով՝ […] ...