ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակել Լյուդվիգ Հարությունյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակել Լյուդվիգ Հարությունյանին

14:53 30.04.2019

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար  ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքներով, թատրոնի տնօրեն նշանակվեց Լյուդվիգ Հարությունյանը։ Նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ` թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Հիշեցնենք, որ թատրոնի անձնակազմը երկու շաբաթ առաջ պաշտպանում էր հենց նրա թեկնածությունն ու նախապես հայտարարել էր, որ այդ հարցում չի հանդուրժի որևէ մեկի միջամտությունը:

SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հետ, որը խոսել է թատրոնում առաջիկա անելիքների մասին։ Առաջնայինը, որ քննարկելու են թատրոնում, կառուցվածքային փոփոխություններն են ու գեղարվեստական ղեկավարի հարցը։

«Հայտարարված մրցույթի երկու փուլներն էլ անցել եմ: Ասեմ, որ մրցույթին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարությունից, ինչպես նաև կառավարության անդամներ։ Երեկ նախարարությունն իմ թեկնածությունն ընտրեց, ու ես նշանակվեցի Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնում։ Ասեմ, որ ես թատրոնում շարունակելու եմ ստեղծագործական գործունեություն ծավալել։ Թատրոնում կլինեն կառուցվածքային փոփոխություններ, բայց սա բնավ չի նշանակում, որ կադրային կրճատումներ են սպասվում, հակառակը` փոփոխությունները կլինեն հօգուտ թատրոնի։ Կառուցվածքային փոփոխությունների ժամանակ կքննարկվի նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը, ճիշտ է` մենք հիմա ունենք գեղարվեստական ղեկավարի խորհրդատու, բայց գեղարվեստական ղեկավար ունենալն անհրաժեշտ է, այս հարցը քննարկելու ենք»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

Տնօրենի պաշտոնավարման ժամկետն էլ երեք տարի է։ Լյուդվիգ Հարությունյանը մեր թղթակցին փոխանցել է նաև, որ ստեղծագործական կազմը նույն ոգով շարունակելու է աշխատել, թատրոնում դարձյալ կլինեն հրավիրյալ դերասաների մասնակցությամբ ներկայացումներ, ինչպես նաև ռեժիսորական նոր մոտեցումներով բեմադրություններ։ Այս տարի դրամատիկականը թատերաշրջանի բացմանը պատրաստվում է երեք նոր պրեմիերաներով, երեք բեմադրությունների փորձերն արդեն տարվում են։ Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնի համար ապրիլի 26-ին նշանակված արտահերթ մրցույթը հայտնի պատճառներով էր. Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

12:20 05.08.2025

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

Հնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին:  Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

12:09 05.08.2025

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...

SHANTNEWS

12:00 05.08.2025

SHANTNEWS

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

11:51 05.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

BACK_TO_TOP