19:15 01.05.2019
«Գահերի խաղ» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի երրորդ էպիզոդը՝ «Ճակատամարտ Վիթերֆելի համար», մեծ տապավորություն է թողել երկրպագուների վրա: Այս էպիզոդն արդեն մեկնաբանել է նաև Ջոն Սնոուին մարմնավորող Քիթ Հարինգթոնը, իսկ նրանից հետո սերիայի մասին խոսել է նաև Արիային մարմնավորող Մեյզի Ուիլյամսը, որը EW հանդեսի հետ զրույցում խոստովանել է, որ սկզբում հանդիսատեսից ակնկալում էր բացասական արձագանք:
Սյուժետային շրջադարձն այդ սերիայում ցնցել է բոլորին, և Մեյզի Ուիլյամսն էլ բացառություն չէ: Դերասանուհին խոստովանել է, որ կարդալով սցենարը` լարվել ու մտահոգվել է, քանի որ այդ ժամանակ մտածել է, որ հանդիսատեսի արձագանքը բացասական կլինի:
«Դա անհավանական էր ու կլանող, բայց ես միանգամից մտածեցի, որ մարդիկ կատեն այդ սյուժետային լուծումը, իսկ Արիան դրան հաստատ արժանի չէ: Յուրաքանչյուր սերիալում ամենաբարդը անպարտելի չարագործին հաղթելն է: Դա պետք է լավ մտածված արվի, հակառակ դեպքում հանդիսատեսը գոհ չի մնա: Նրանք կասեն, որ նա փաստորեն այնքան էլ հզոր չէր, որ փոքրիկ աղջիկը կարողացավ հաղթել նրան»,- ասել է Մեյզի Ուիլյամսը:
Դերասանուհին նաև նշել է, որ նույնիսկ իր ընկերն էր մտածում, թե Գիշերվա արքայի հետ մենամարտելու է Ջոն Սնոուն:
Երրորդ սերիայի ռեժիսոր Միգել Սապոչնիկը նշել է, որ իսկզբանե իրենց նպատակն է եղել հանդիսատեսին համոզել, որ Գիշերվա արքային հենց Սնոուն կսպանի և տեսախցիկները այդ լարված պահին հենց Ջոն Սնոուին էին «հետապնդում»: Բայց վերջին պահին ռեժիսորի որոշումը կանգ է առնում Արիա Ստարկի վրա:
11:33 17.06.2025
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:23 17.06.2025
Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ AxiosՍպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...
11:14 17.06.2025
Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:07 17.06.2025
Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...
10:54 17.06.2025
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
10:42 17.06.2025
ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծըԱզգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...