TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

Գահերի խաղը

«Գահերի խաղի» երկրպագուներին խոստացել են նոր ավարտ

23:00 26.01.2020

Գրող Ջորջ Մարտինը հայտարարել է «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի վերջին գրքերի վերաբերյալ աշխատանքների մոտալուտ ավարտը: Այդ մասին հայտարարել է New York Post-ը: Վիպաշարի վերջին՝ «Ձմռան քամիներ» և «Երազանք գարնան մասին» երկու գրքերի սյուժեն կտարբերվի HBO հեռուստաընկերության «Գահերի խաղը» սերիալից, որը ավարտվել էր 2019-ին: Մարտինն ընդգծել է, որ երկրպագուներն արդեն գիտեն, թե ինչպես է ավարտվել […]

̰
«Գահերի խաղ»-ի հեղինակները լքել են HBO-ն

18:13 08.08.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի հեղինակներ Դեյվիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը նոր պայմանագիր են կնքել Netflix ընկերության հետ ու լքել HBO-ն: Այս մասին հայտնում է The Deadline-ը: Հաղորդվում է, որ կինոմատոգրաֆները Netflix-ի հետ 200 միլիոն դոլարի պայմանագիր են ստորագրել: Մասնագետներն այսուհետ հեռուստատեսային արտադրանքի նոր գաղափարներ պետք է առաջարկեն ընկերությանը: Միևնույն ժամանակ, չի նշվում, թե կոնկրետ ինչ […]

̰
Ինչպե՞ս է Մարգարիտա Սիմոնյանն ամեն ինչ հասցնում

23:50 31.07.2019

RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Instagram-ի էջում պատմել է, թե ինչպես է իր նեղ գրաֆիկով ամեն ինչ հասցնում: «Դուք հաճախ եք հարցնում, թե ինչպես եմ ես ամեն ինչ հասցնում: Պատմեմ: Ես ուղղակի չեմ անում այն ամենը, ինչով սովորաբար զբաղված է լինում ժամանակակից մայրաքաղաքաբնակի կինը: Լավ է, թե վատ, մեծ հարց է: Կարծում […]

̰
«Գահերի խաղը» հեռուստասերիալից Գորշ Ուորդը բացատրել է, թե ինչու չի սպանել Ջոն Սնոուին

23:18 25.07.2019

Ջեյկոբ Անդերսենը պատմել է այն մասին, թե ինչու իր կերտած հերոսը՝ Գորշ Ուորդը, չի սպանել Ջոն Սնոուին՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին էպիզոդում: Այս մասին գրում է Paris Match-ը:   «Կարծում եմ, որ ավարտին Գորշ Ուորդն ասել է իրեն՝ այստեղ չափից շատ բռնություն կա, այլևս չեմ ցանկանում այդպես ապրել: Նա չի սպանել Ջոն Սնոուին, բայց նաև […]

̰
«Գահերի խաղը» շարունակում է ռեկորդներ սահմանել

17:39 17.07.2019

Ամերիկյան հայտնի «Գահերի խաղը» սերիալն «Էմմի» մրցանակաբաշխությունում առաջադրվել է ռեկորդային թվով անվանակարգերում՝ միանգամից 32, այդ թվում՝ «Լավագույն դրամատիկ սերիալ», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին: «Գահերի խաղն» անվանակարգերի թվով ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով «Նյու Յորքի ոստիկանությունը» սերիալին: 1994-ին սերիալն առաջադրվել էր 27 անվանակարգում:

̰
«Գահերի խաղի» աստղը ամազոնուհիների թագուհու կմարմնավորի

19:22 15.06.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Բրիեննա Տարտին մարմնավորած բրիտանացի դերասանուհի Գվենդոլին Քրիստին թատրոնում դեր է ստացել Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգությունում: Այս մասին հայտնում է  ФАН-ը: Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 12-ին Լոնդոնում: Քրիստին մարմնավորել է ամազոնուհիների թագուհի Հիպոլիտային: Ներկայացումը բեմադրել է Նիկոլաս Հիթները, որը հայտնի է շեքսպիրյան բեմադրություններով:  

̰
Սոֆի Թուրները «Գահերի խաղի» հետ կապված սուրճի բաժակից նոր մանրամասներ է հաղորդել

09:57 10.06.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Սանսա Ստարկին մարմնավորած դերասանուհի Սոֆի Թուրները նշել է, թե վերջապես ով է մեղավոր սերիաlի կադրում սուրճի թղթե բաժակի առկայության համար: Այս անգամ Քոնան Օ’Բրայանի հեռուստաշոուի ժամանակ Սոֆին տվել է Կիթ Հարինգթոնի անունը, որպես տեղի ունեցածի մեղավոր: «Կիթն ալարկոտ է, և ես կարծում եմ, որ հենց նա է դա արել»,- նշել է դերասանուհին […]

̰
Գորբաչովն ուզում է, բայց դեռ չի կարողանում դիտել «Չեռնոբիլ» սերիալը

09:16 10.06.2019

ԽՍՀՄ վերջին ղեկավար և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը մտադիր է դիտել բրիտանական «Չերնոբիլ» սերիալը, որը նկարահանվել է Չեռնոբիլի ատոմային վթարի պատմության հիման վրա: Սակայն ԽՍՀՄ նախկին առաջնորդին առայժմ չի հաջողվում անել դա՝ հիվանդանցում գտնվելու պատճառով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան մամուլը: Ըստ Գորբաչովի՝ նրան խոստացել են դիտում կազմակերպել հիվանդանոցում, բայց դեռ չի ստացվել: Այս հարցը […]

̰
«Գահերի խաղը» սերիալի դերասաններից ո՞ւմ հոնորարն է եղել ամենաբարձրը

22:03 02.06.2019

«Գահերի խաղը» արդեն անցյալում է, բայց սերիալի շուրջ քննարկումները չեն դադարում: Ոչ միայն ստեղծագործական ու բովանդակային հատվածն է բուռն քննարկումների առիթ դարձել, այլև սերիալի դերասանների եկամուտները. սերիալից հետո շատ դերասաններ դարձան միլիոնատերեր: Նատալի Էմանուել (Միսանդեա)-1մլն դոլար Նատալի Էմանուելի հերոսուհին՝ Միսանդեան,  հայտնվեց 3-րդ եթերաշրջանում և գրեթե անմիջապես սիրվեց: 5 եթերաշրւանի ընթացքում  նա ստրկուհուց վերածվեց Դեյներիսի աջ […]

̰
Տեսախցիկները ֆիքսել են ալկոհոլային կախվածությունից բուժվող «Ջոն Սնոուին»

15:22 31.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասան Քիթ Հարինգտոնը, որը մարմնավորում էր առանցքային կերպարներից Ջոն Սնոուին, այժմ բուժվում է «Prive-Swiss» էլիտար կլինիկայում: Այս մասին գրում է Metro- ը: Հայտնի է, որ կլինիկայում բուժման մեկ ամսվա արժեքը կազմում է 120 հազար դոլար: Դերասանը ստիպված է եղել դիմել այդ կլինիկայի ծառայություններին սերիալի վերջաբանի հետևանքով ունեցած նյարդային լարվածությունից հետո: Նկարահանումների ավարտի […]

̰
Մոսկվայում նորածնին անվանակոչել են «Գահերի խաղը» սերիալի աստղի անունով

19:20 27.05.2019

Մոսկվայում նորածին աղջկան անվանակոչել են Արիա՝  ի պատիվ հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի հերոսուհու: Այս մասին հաղորդում է Մոսկվայի քաղաքապետի կայքէջը: Նշվում է, որ «Իմ փաստաթղթերը» գրասենյակի աշխատակիցը շնորհավորել է ծնողներին վալերիական լեզվով: Հիշեցնենք, որ այդ լեզուն իրականում գոյություն չունի, այն հորինել են հատուկ «Գահերի խաղը» սերիալի համար: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ութ տարվա […]

̰
«Գահերի խաղ»-ի Դեյներիսի դերասանուհուն իր կերպարի համար ոգեշնչել է Հիտլերը

00:26 23.05.2019

Դերասանուհի Էմիլիա Կլարկը, ով հայտնի է Դեյներիս Թարգարիենի դերի մարմնավորմամբ, պատմել է, թե ինչպես է պատրաստվել իր դերին, գրում է Fox News-ը: «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանում նրա հերոսուհին արտասանում էր հորինված լեզվով ելույթ, այդ իսկ պատճառով որոշել է սովորել իր համար անհասկանալի լեզվով խոսող բռնակալների լեզուները: «Ես նայել եմ բազմաթիվ տեսանյութեր, դա շատ ծիծաղելի […]

̰
«Գահերի խաղ»-ի դերասանուհին սկսնակ դերասանների համար իրենց տաղանդը դրսևորելու նոր հարթակ է ստեղծել

23:59 22.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանուհի, սերիալում Արիա Սթարքի դերակատարուհի Մեյսի Ուիլիամսը համացանցային հարթակ է բացել սկսնակ դերասանների համար: Daisie պարբերականը հայտնում է, որ հարթակի համար դերասանուհուն հաջողվել է ներդնել 2.5 միլիոն դոլար, որին հավելյալ 1.5 միլիոն դոլար է ավելացվել՝ կամավորության սկզբունքով: Հաղորդվում է, որ հարթակի ստեղծումից շուրջ 1 շաբաթ անց այստեղ արդեն ավելի քան 100.000 մարդ […]

̰
Ջորջ Մարտինի արձագանքը՝ «Գահերի խաղի» ավարտի մասին

00:50 22.05.2019

Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը պատմել է, թե իր գրքի՝ «Սառույցի ու կրակի երգը» ավարտը ինչով կտարբերվի համանուն գրքի հիման վրա նկարահանված «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանից: Հեղինակն ասել է, որ ի տարբերություն սերիալի, որում ընդամենը 6 ժամում փորձել են ներկայացնել գիրքը, նա իր ձեռքի տակ ունի հազարավոր էջեր, որում հաստատ կհասցնի մանրամասն ներկայացնել պատմությունը: Այս […]

̰
Սոֆի Թուրներն անդրադարձել է «Գահերի խաղի» վերափոխման համար արված ստորագրահավաքին

00:01 22.05.2019

Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թուրները, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Սանսա Ստարկին, անդրադարձել է  երկրպագուների ստորագրահավաքին ու սերիալի վերջին եթերաշրջանը վերափոխելու պահանջին: Սոֆին նշել է, որ այդ պահանջն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է նկարահանող խմբի և ֆիլմի վրա աշխատած յուրաքանչյուր մասնագետի հանդեպ: Այս մասին ասել է The New York Times-ին տված հարցազրույցում: «Այդ ստորագրահավաքն ու […]

̰
SHANTNEWS-ի բացառիկ հարցազրույցը «Գահերի խաղի» հայազգի ստեղծողներից մեկի հետ

12:16 21.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալն արդեն պատմություն է, և մեզ մնում է հետաքրքրվել սերիալի մասին պատմող հետաքրքիր փաստերով, դիտել մեր սիրելի դերասանների հարցազրույցներն ու սերիալի լավագույն դրվագները: Չնայած բացասական կարծիքներին, այնուամենայնիվ, անժխտելի է այն փաստը, որ «Գահերի խաղը» կինոմատոգրաֆիայի պատմության մեջ ամենամասշտաբային սերիալներից մեկն է, որի ստեղծմանը մասնակցել են հազարավոր մարդիկ: SHANTNEWS.am-ը հաճելի բացահայտում է արել: «Գահերի […]

̰
«Գահերի խաղն» ուսուցողական նշանակություն ունի․ պրոֆեսոր 

09:44 21.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալը կարող է ուսուցողական նշանակություն ունենալ ապագա մենեջերների համար,- այս մասին գրել է  կոլումբիական բիզնես դպրոցի պրոֆեսոր Բրյուս Քրեյվնը: Նա արդեն մի քանի տարի հաջողությամբ օգտագործում է սերիալների փորձն իր ուսանողների հետ աշխատանքում: Դա հրաշալի շոու է, և մարդկանց գրավում է, քանի որ խաղադրույքները բարձր են՝ կա՛մ հաղթում  են, կա՛մ մեռնում: Մեր կյանքը […]

̰
«Գահերի խաղի» վերջին սերիան ռեկորդային թվով դիտում է ունեցել

07:44 21.05.2019

«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին սերիան դիտել է ռեկորդային թվով մարդ։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, 8-րդ եթերաշրջանի 6-րդ սերիան 19․3 մլն դիտում է ունեցել եթերային ցուցադրությամբ և BO GO ու HBO NOW հարթակներում։ Դա ռեկորդային ցուցանիշ է ոչ միայն սերիալի, այլև HBO հեռուստաալիքի ամբողջ պատմության մեջ։ Նախկին ռեկորդը սահմանել էր նույն եթերաշրջանի 5-րդ […]

̰
«Գահերի խաղի» դերասանուհին պատմել է սոված օրերի մասին

00:35 21.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանուհի Սոֆի Թյորները, որը մարմնավորել է Սանսա Սթարքի կերպարը, պատմել է, որ մարսողության խանգարումներ է ունեցել, գրում է The Sunday Times-ը: Նա պատմել է, որ իրեն հաճախ «սովամահ» է արել, ինչի հետևանքով 19 տարեկանում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել. աղջիկը գրեթե մեկ տարի դաշտանային ցիկլ չի ունեցել: Սոֆին նշել է, որ խանգարված […]

̰
«Գահերի խաղը» ավարտվեց. բացահայտումներ և հետաքրքիր փաստեր հեռուստասերիալի մասին

19:12 20.05.2019

«Գահերի խաղ» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիան արդեն ցուցադրվել է: SHANTNEWS.am-ը մի շարք ռեկորդներ գրանցած սերիալի մասին մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում: Եվ սկսվեց… Երբ ամերիկացի գրող Ջորջ Մարտինը դեռ 1996թ. հրատարակեց իր «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործությունը, չէր էլ ենթադրում, որ տարիներ անց ու տարիներ շարունակ, այն լինելու է ամենապահանջված գրքերից մեկը: Վաճառքի […]

̰
HBO վիդեոծառայությունը փլուզվել է «Գահերի խաղը» սերիալի վերջին սերիայից հետո

17:16 20.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սերիայի հեռարձակման ժամանակ ամբողջ աշխարհում բազմաթիվ օգտատերերի մոտ HBO Go տեսածառայության հետ լուրջ խնդիրներ են ծագել, հաղորդում է Downdetector-ը: Կայքի օգտատերերի արձագանքներից դատելով` ծառայության աշխատանքը խաթարվել է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Լեհաստանում, Կուբայում, Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Դանիայում, Արգենտինայում, Իսպանիայում, Կոլումբիայում ֆիլմի դիտման ժամանակ խնդիրներ են ծագել:   Օգտատերերի շրջանում զանգվածային խնդիրները ծագել […]

̰
Նոր կինոկիքս «Գահերի խաղը» սերիալում

15:14 20.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սերիայում նոր կինոկիքս են հայտնաբերել: Սա սերիալում առաջին դեպքը չէ, և երկրպագուները միշտ տեղեկացնում են ստեղծողներին իրենց սխալների ու բացթողումների մասին: Ավելի վաղ երկրպագուները նկատել էին, որ Ջեյմի Լաննիստերը երկու ձեռքով էր գրկել իր քրոջը` Սերսեային, մինչդեռ Ջեյմին իր աջ ձեռքը կորցրել էր դեռ 3-րդ եթերաշրջանում: Վերջին եթերաշրջանում երկրպագուները Դեյներիսի սեղանին […]

̰
Թանկյանը կատարել է «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքերից մեկը

12:48 20.05.2019

Սերժ Թանկյանը հայտնել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադիի հետ համագործակցության մասին:

̰
Ավելի քան 1 մլն մարդ պահանջում է վերանկարահանել «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը

23:59 19.05.2019

Ստորագրահավաքը, որտեղ «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուները  HBO հեռուստաալիքից պահաջում են վերանկարահանել այն, ավելի քան 1 միլիոն մարդ է ստորագրել, գրում է РИА Новости-ին: Ստորագրահավաքը change.org-ում է արդեն մի քանի օր: Մոտ մեկ միլիոն ստորագրություն հավաքվել է ընդամենը երկու օրում: Դժգոհողները հայտնում են, որ սերալի ստեղծողներ Դեվիթ Բենիոֆը և Դանիել Բրեթն իրենց դրսևորել են որպես ոչ […]

̰
«Գահերի խաղի» եզրափակիչ սերիան դիտելու համար 27 միլիոն ամերիկացի չի գնա աշխատանքի

12:23 18.05.2019

«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչը դիտելու համար 27 միլիոն ամերիկացի կբացակայի աշխատանքից, հայտնում է NTV-ն: Հարցումները փաստում են, որ մայիսի 20-ին մոտ 10,7 միլիոն ամերիկացի աշխատանքի չի գնա: Նրանց մեծ մասն արձակուրդ կվերցնի, կփոխի իր հերթափոխը կամ աշխատավայրում կներկայանա որպես հիվանդ: Մի քանի միլիոն մարդ պատրասվում է այդ օրը մի քան ժամ ուշ գնալ աշխատանքի: Ընդհանուր […]

̰
Սթիվեն Քինգը ենթադրում է` որն է «Գահերի խաղը» սերիալից դժգոհության պատճառը

21:39 17.05.2019

Գրող Սթիվեն Քինգը գրառում է կատարել ի պաշտպանություն «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանի, որը երկրպագուների շրջանում առաջացրել է դժգոհություն և արժանացել կոշտ քննադատության: Քինգի կարծիքով`զանգվածային դժգոհության պատճառը մեկն է՝ մարդիկ պարզապես չեն ուզում, որ սերիալն ավարտվի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրեն գոհացրել է սերիալում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը, այդ թվում` Դեյներիս Թարգարիենի կողմից […]

̰
«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները պահանջում են սերիալը վերանկարահանել

00:35 17.05.2019

«Գահերի խաղը» ֆանտաստիկ ժանրի հեռուստասերիալի երկրպագուները դժգոհել են վերջին եթերաշրջանի սցենարային զարգացումից ու ֆիլմում տեղ գտած կիքսերից: Նրանք պահանջել են վերջին եթերաշրջանը նորից նկարել: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին նրանք միջնորդություն են հրապարակել Change.org-ում: «Այս սերիալն արժանի է վերջնական սեզոնի, որը իմաստ կունենա»,- գրված է միջնորդության մեջ: Ընդ որում, նշվում է, որ դիմումն ավելի քան 230 […]

̰
Պուտինը նայո՞ւմ է «Գահերի խաղը»․ Պեսկովի պարզաբանումը

00:47 16.05.2019

«Գահերի խաղի» հայտնի սերիալի վերջին սերիան կհեռարձակվի կիրակի օրը։ Այս կապակցությամբ լրագրողները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակից հետաքրքրվել են՝ Պուտինը նայո՞ւմ է այդ սերիալը։ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ Ռուսաստանի նախագահն ուղղակի ժամանակ չունի դրա համար։ «Նախագահը սկզբքունքորեն հեռուստացույց չի դիտում՝ բացառությամբ լուրերի։ Ուղղակի դրա ժամանակը չունի»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ սերիալի վերջին եթերաշրջանի […]

̰
«Սիմփսոնները» երկու տարի առաջ կանխատեսել էին «Գահերի խաղը» սերիալի ավարտը

18:35 15.05.2019

Երկու տարի առաջ «Սիմփսոնների» ընտանիքի մասին պատմող անիմացիոն սերիալում հատուկ թեմատիկ էպիզոդում կանխատեսվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի ավարտը: Այս մասին գրում է The Sun-ը: 2017-ին հրապարակված էպիզոդը կոչվում է «Սերֆսոններ», որը անիմացիոն սերիալի 29 եթերաշրջանից է: Նրանում ներկայացվում է, թե ինչպես են Հոմեր Սիմփսոնը  և նրա ընտանիքը մասնակցում HBO-ի շոուներից մեկի մուլտիպլիկացիոն ծաղրանմանությանը: Այդ սերիայում […]

̰
«Գահերի խաղը» սերիալում երկրպագուները հերթական վրիպակն են նկատել

15:41 14.05.2019

«Գահերի խաղը» հայտնի սերիալի երկրպագուները 8-րդ սեզոնում ևս մեկ բացթողում են նկատել: Այդ մասին գրում է TMZ-ն: Հրապարակված կադրում երևում է, թե ինչպես է Ջեյմի Լանիստերը գրկում Սերսեային: Հերոսուհու գոտկատեղին երևում է Ջեյմիի աջ ձեռքը, մինչդեռ նրա այդ ձեռքը, ըստ սցենարի, դեռ երրորդ սեզոնում կտրել էին: Հաջորդ բոլոր սերիաներում նա կադրում էր ոսկյա պրոթեզով: Հերթական […]

̰
BACK_TO_TOP