Մանվել Գրիգորյանը հետաքրքրված է ներկայանալ նիստին. պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Մանվել Գրիգորյանը հետաքրքրված է ներկայանալ նիստին. պաշտպան

14:20 02.05.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով սկսված դատաքննության սկզբում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել մեղադրյալ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Պաշտպանները խնդրեցին դատարանին հետաձգել դատական նիստը, որպեսզի մեղադրյալը ևս կարողանա մասնակցել:

Հիշեցնենք` այսօրվա դատական նիստին նա ներկա չէ, քանի որ քաղաքացիական հիվանդանոցում բուժում է  ստանում:

Պաշտպանական կողմը նշեց նաև, որ Մանվել Գրիգորյանը հետաքրքրված է ներկայանալ նիստին և դիրքորոշում հայտնել իր խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը:

Պաշտպան Կարեն Քամալյանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնփակ, քանի որ դատաքննության ընթացքում պարբերաբար հրապարակվելու են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, մասնավորապես Ապրիլյան քառօրյա  պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների գոտի ուղարկված ռազմական ուժի, մեքենաների, զենք-ռազմամթերքի ու սննդամթերքի մասին:

Նախագահող դատավորը նկատեց, որ նախնական դատական նիստի ժամանակ չեն հրապարակվելու ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այլ միայն խափանման միջոցի հարց է քննվում առայժմ: Երբ հերթը հասնի բուն դատաքննությանը, ապա այդ միջնորդությունը կքննարկվի:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը թվարկեց Մանվել Գրիգորյանի բոլոր հիվանդությունները` թոքի քաղցկեղ, շաքարային դիաբետ, հիշեցրեց, որ նա Արցախի հերոս է, ունի անչափահաս երեխա և խնդրեց փոխել նրա կալանքը, որպեսզի Մանվել Գրիգորյանը դատարանում խոսելու հնարավորություն ունենա: Մեղադրանքը պաշտպանող կողմն առարկեց միջնորդության դեմ այն հիմնավորմամբ, թե առկա է հիմնավոր կասկած, որ նա կխուսափի դատաքննությունից, հատկապես այն հանգամանքը նկատի ունենալով, որ պաշտպաններն անընդհատ նշում են` Մանվել Գրիգորյանը բուժման կարիք ունի Ֆրանսիայում:

«Խափանման միջոցը ընտրված է ճիշտ, միայն այդ խափանման միջոցի պայմաններում է հնարավոր անցկացնել արդար դատաքննություն»,- ասաց մեղադրող Վահե  Դոլմազյանը:

Մեղադրողը նաև նշեց, որ իրենց տեղեկություններով Մանվել Գրիգորյանը բազմիցս հրաժարվել է սնվել շաքարային դիաբետին համապատասխան սննդակարգով: Բացի այդ, նա տնից ստացել է հանձնուք, որը չի պարունակել շաքարային դիաբետին հատուկ սննդամթերք: Նա հրաժարվել է նաև  տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, կալանքի տակ չէ, նրա նկատմամբ ընտրված է որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին:

«Մանվել Գրիգորյանն այս պահին հիվանդանոցում օրական ստանում է չորս  սիստեմա` յուրաքանչյուրը մեկուկես ժամ տևողությամբ և ներարկումներ,- հիշեցրեց պաշտպան Կարեն Քամալյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց «Նաիրի» ԲԿ-ի տեղեկանքն այն մասին, որ Մանվել Գրիգորյանը չի կարող մասնակցել դատական նիստին` առողջական վիճակից ելնելով: Պաշտպան  Լևոն Բաղդասարյանը միջնորդեց արտագնա դատական նիստ անել հիվանդանոցում և լսել  իր պաշտպանյալի կարծիքը:

Դատարանը դա գնահատեց որպես ժամանակավրեպ միջնորդություն և թողեց առանց քննության: Պաշտպանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության մասին որոշում կայացնելու  և պաշտպանին նաև ժամանակ տվեց ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP