16:22 02.05.2019
ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնության՝ CONIFA Sportsbet.io EuroCup 2019-ի շրջանակներում Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերը կհյուրընկալեն 12 թիմի։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունից՝ Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապﬕի, Արևմտյան Հայաստանի, Չաﬔրիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային թիﬔրը հունիսի 1-9-ը կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։ Հունվարի 27-ին Կրակովում ԿոնԻՖԱ-ի աﬔնամյա ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի է ունեցել 2019-ին Արցախում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության վիճակահանությունը։
Ըստ դրա արդյունքների՝ թիﬔրը մրցելու են 4 խմբում։ Յուրաքանչյուր խմբից 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած թիﬔրը կանցնեն քառորդ եզրափակիչ:
A խումբ – Արցախ, Սապմի, Լուգանսկ
B խումբ – Աբխազիա, Նիցցայի կոմսություն, Չաﬔրիա
C խումբ – Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ – Սեկեյի մարզ, Արևմտյան Հայաստան, Հարավային Օսիա
Առաջնությունն Արցախի համար աննախադեպ է, թե՛ որպես մարզական, և թե՛ որպես ﬕջազգային ձևաչափով անցկացվող մասշտաբային ﬕջոցառում: Առաջնության անցկացումը կխթանի Արցախում ֆուտբոլի և այլ մարզաձևերի զարգացումը, տոն կպարգևի ավելի, քան 9000 հանդիսատեսների, կխթանի զբոսաշրջության զարգացումը, դրական ազդեցություն կունենա հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի վրա, կնպաստի Արցախի ﬕջազգային ճանաչելիությանը:
Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան ﬕացել է ԿՈՆԻՖԱ-ին 2014-ին և մասնակցել առաջին իսկ աշխարհի առաջնությանը։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...