Երևանում «թաղված» ԴՏՏ-ն սպառնում է ոչ միայն Երևանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Երևանում «թաղված» ԴՏՏ-ն սպառնում է ոչ միայն Երևանին

21:57 02.05.2019

Ինչպես հայտնի է. Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն ասաց, որ գործընկերոջ՝ Մարկոս Հարությունյանի հետ եղել են Էրեբունի վարչական շրջանի այն հատվածում, որտեղ ավելի քան 1000 տոննա ԴՏՏ տեսակի թունաքիմիկատ է թաղված:

Տեսաշարին կարող եք ծանոթանալ՝ «Հորիզոն»-ի այս թողարկումը դիտելով։

«Հանկարծ չշփոթեք Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանի հետ: Հավատացնում եմ ձեզ, որ ես և Մարկոս Հարությունյանը և այն բնակիչը, որ մեզ ուղեկցել էր, որ այդ իրավիճակը տեսնենք, սուր շնչառական պրոբլեմ ունեցանք՝ դեռ 700 մետր հեռավորությունից», – ասել է  Արմեն Ներսիսյանը՝ առաջարկելով հանձնաժողով ստեղծել և լրջորեն զբաղվել խնդրի լուծմամբ:

ԲՀԿ խմբակցության անդամի այս հայտարարությանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսպես արձագանքեց.

«Ես խնդրում եմ՝ մենք էլ շատ ուշադիր հետևենք պրոցեսին, որովհետև ի վերջո սա Երևան քաղաքում է տեղի ունենում, և մենք պետք է տեղյալ լինենք՝ ինչ են անելու, ինչ մեթոդով են անելու»:

Երևանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ Նուբարաշենի գերեզմանոցի պարագայում գործելու է այրելու և տարայավորելու մեթոդը: Նույնը, հավանաբար, կկիրառեն ԴՏՏ-ի գերեզմանոցի պարագայում:

Այսօր, ակցիաներից մեկի ժամանակ, SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանից, թե ինչ արձագանք է ստացել առաջարկն ու ինչ քայլեր են ձեռնարկվել ԴՏՏ գերեզմանոցի վտանգի ռիսկը  նվազեցնելու ուղղությամբ.

«Բացարձակ առաջընթաց չկա, ինչպես բարձրաձայնել էինք, այնպես էլ անպատասխան է մնացել: Հանձնաժողով ձևավորելու համար մենք մեր առաջարկն արել ենք, բայց ամեն ինչից զատ՝ մենք մեր աշխատանքները կատարում ենք՝ առանց սպասելու քաղաքապետարանի արձագանքին, որովհետև դա շատ կարևոր խնդիր է, ու շատ վաղուց է այդ խնդիրը, ճիշտ կլինի՝ օպերատիվ գործենք », – ասել է Միքայել Մանրիկյանը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են որոշակի գործողություններ անել՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Էրեբունի վարչական շրջանում գտնվող ԴՏՏ-ի գերեզմանոցի վիճակով «Հորիզոն»-ը սկսել է հետաքրքրվել ավագանու նիստից  դեռ օրեր առաջ: Տարածքի բնակիչներն են պատմել, թե ինչ խնդիրներ է ստեղծում գերեզմանոցը, իսկ մասնագետները խոսել են այն մասին, թե ինչ վնաս է հասցնում ԴՏՏ-ն շրջակայքին ու մարդու առողջությանը:

Տեսանյութը՝ այստեղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP