12:28 03.05.2019
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի ութուկես կիլոմետրը կհիմնանորոգվի: Սա Աշոցքից մինչև Բավրա ընկած հատվածն է, որն արդեն մի քանի տարի է, սպասարկումից դուրս է: Ճանապարհի քայքայվածության աստիճանն այնքան մեծ է, որ ընթացիկ նորոգումներն անօգուտ են:
Տրանսպորտի և կապի նախարարությունը մայրուղու մի հատվածը հիմնանորոգելու համար ճանապարհաշինական նախագիծ կազմելու մրցույթ է հայտարարել: Մինչ մրցույթը միջպետական նշանակության ճանապարհն անցանելի են դարձնում փոսային նորոգումներով: Շինարարները մեծ ու փոքր փոսերը ասֆալտով են ծածկում, թեև գիտեն, որ բեռնատարներով ծանրաբեռնված այս մայրուղում մասնակի նորոգումները կարճ կյանք ունեն:
Իսկ հիմնանորոգման ծրագրում 20 կմ-ից ընդամենը 8,5 կմ-ն է ընդգրկվել: Առայժմ նախագծման համար մրցույթ է հայտարարված, հետո շինարարական մրցույթ է հայտարարվելու: Շինարարը մտավախություն ունի, որ մրցույթների ընթացակարգերը կարող են երկարել այնքան, որ ճանապարահաշինություն սկսելու նպաստավոր օրերն ավարտվեն, իսկ Աշոցքում ամառը կարճատև է:
«Ընդհանրապես ընթացակարգն այսպիսին է, որ մրցույթ է հայտարարվում նախագծման համար, հետո պետք է շինմրցույթ լինի: Դա մի քանի ամիս կտևի ու կստացվի, որ մեզ մոտ՝ Աշոցքում, սեզոնը կավարտվի, սպասելու ենք ձյան: Դրա համար, իմ կարծիքով, պետք է ընթացակարգն արագացնեն, որ կարողանանք այս խնդիրը լուծել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Աշոցքի ճանապարհաշինական ընկերության աշխղեկ Վարդան Մովսիսյանը:
Հիմնանորոգվելու է միջպետական ճանապարհի այն հատվածը, որն ամենավատ վիճակում է և որտեղ երթևեկության խնդիրներ կան ծանր բեռնատարների համար: Իսկ ամբողջ ճանապարհի հիմնանորոգման մասին խոսք լինել առայժմ չի կարող: Շինարարին դարձյալ նույն են ասել` պատճառը հյուսիս-հարավ արագընթաց մայրուղու շինարարությունն է: Աշոցքի հատվածում այն նախագծային փուլում է ու ըստ նախագծի` նոր մայրուղին այս ճանապարհը շրջանցելու է:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...