TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

«Հյուսիս-հարավ» մայրուղի

Ֆրանսիայի հարավում և Իտալիայում ձյուն է տեղացել

16:32 06.05.2019

Մերկասառույցի վտանգը պահպանվում է:

̰
Հյուսիս-hարավի 5-րդ տրանշը կանցնի Շիրակի մարզի 21 գյուղերի բարձրակարգ վարելահողերով

19:52 04.05.2019

Հյուսիս – հարավ մայրուղու 5-րդ տրանշի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Միջանցիկ արագընթաց ճանապարհը Գյումրին շրջանցելու է, բայց անցնելու է  Շիրակի մարզի 21 գյուղերի  վարչական տարածքներով, և ճանապարհի տակ են մնալու  բարձրակարգ վարելահողեր: Իսկ խնդիրը հողատերերի հետ կարգավորվում է փոխհատուցման տարբերակով: Հյուսիս – հարավի Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի հատվածների շինարարության համար հողերի օտարումն […]

̰
Գյումրի-Բավրա միջպետական մայրուղին հիմնանորոգումից առաջ մասնակի նորոգվում է

12:28 03.05.2019

Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի ութուկես կիլոմետրը կհիմնանորոգվի: Սա Աշոցքից մինչև Բավրա ընկած հատվածն է, որն արդեն մի քանի տարի է, սպասարկումից դուրս է: Ճանապարհի քայքայվածության աստիճանն այնքան մեծ է, որ ընթացիկ նորոգումներն անօգուտ են: Տրանսպորտի և կապի նախարարությունը մայրուղու մի հատվածը հիմնանորոգելու համար ճանապարհաշինական նախագիծ կազմելու մրցույթ է հայտարարել: Մինչ մրցույթը միջպետական նշանակության ճանապարհն անցանելի են […]

̰
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Շիրակի մարզի հատվածի վերջնական նախագիծը դեռ պատրաստ չէ

20:00 23.02.2019

«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Շիրակի մարզի հատվածի վերջնական նախագիծը պատրաստ չէ: Սա ավելի շատ հետաքրքրում է այն գյուղերի բնակիչներին, որտեղով անցնելու է մայրուղին: Հենց այդ նախագծի հստակեցումից է կախված, թե գյուղերում ինչքան վարելահող է գերակա շահ ճանաչվելու: Օտարումը Ազատան գյուղում անցած տարվանից է սկսվել. շուրջ 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող գերակա շահ է ճանաչվել ու գործընթացը […]

̰
Արարատի մարզում մի շարք ավտոճանապարհներ կբարեկարգվեն. մարզպետարան

22:45 21.02.2019

Արարատի մարզի մի շարք ավտոճանապարհներ կվերանորոգվեն: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Արարատի մարզպետարանից: Հաղորդվում է, որ առաջիկայում նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ սկսել Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 2․0 կմ հատվածում: «Դեռևս շաբաթներ առաջ Դվին համայնքի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ մայրուղին՝ պահանջելով վերանորոգել գյուղը շրջակա այլ գյուղերի հետ կապող ճանապարհը: Գյուղացիների խոսքերով՝ անցած 40 տարիների ընթացում այն երբևէ չի […]

̰
Կուտակվել են մի շարք խնդիրներ հայ-իրանական հարաբերություններում. Վարդան Ոսկանյան

15:58 05.02.2019

Այսօրվա ասուլիսի ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ հայ-իրանական հարաբերություններում կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը օրակարգային է: Մասնավորապես, բանախոսը ուշադրություն է հրավիրել հատկապես Պարսից ծոց-Սև ծով կապի ստեղծման համար Հայաստանը որպես տարածաշրջանային միջանցք ունենալու հարցը, որը տարիներ շարունակ դժվարությամբ է իրականություն դառնում: «Մենք պետք է կենտրոնանանք մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի […]

̰
Մի´ ակնկալեք արագ առաջընթաց. Կարասինը` Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին

17:49 04.02.2019

Ռուսական կողմը պատրաստ է լուրջ տեխնիկական և նյութատեխնիկական աշխատանքներ իրականացնել «Մաքսային վարչարարության մեխանիզմների և ապրանքների մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» վրաց-ռուսական համաձայնագրի իրականացման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում: Խոսքը վերաբերում է միջանցքներին, որոնք ըստ 2011 թ. վրաց-ռուսական պայմանագրի` պետք է անցնեն Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող […]

̰
Շինարարները փակել են «Հյուսիս-հարավ» մայրուղին, պահանջում են մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը

13:40 27.12.2018

«Հյուսիս-հարավ» մայրուղու՝ Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ագարակ բնակավայրի մոտ, ավտոմայրուղու կառուցման վրա աշխատող շինարարները փակել են ճանապարհն ու պահանջում են վճարել մի քանի ամիս չստացած աշխատավարձերը։ Արդեն 2 ժամից ավելի ցուցարարները փակ են պահում ճանապարհը, ինչի պատճառով մեքենաների կուտակումներ են առաջացել։ Շինարարները պնդում են, որ մի քանի ամիս՝ օգոստոսից սկսած, աշխատավարձ չեն ստացել, վարկեր, կոմունալ պարտքեր ունեն, […]

̰
Գյումրի՛, ես քեզ գիտեմ ու սիրում եմ, քո մեջքին այսօր ծանր բեռ կա, քո ճակատին՝ 30 տարվա կնճիռ. նախագահի բաց նամակը Գյումրիին

12:14 07.12.2018

Բոլորիս պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը: Գյումրի՛, ես քեզ գիտեմ ու սիրում եմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ասված է ՀՀ նախագահի բաց նամակում, որը գրվել և հրապարակվել է ՀԲԸՄ ամսագրի (AGBU Magazine) համար: Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ «Սիրելի՛ Գյումրի, Երբ դու կարդաս այս խոսքերը, […]

̰
Բողոքի բազմամարդ ակցիա. շինարարները դարձյալ փակել են Գյումրի-Երևան մայրուղին

18:38 23.10.2018

Հյուսիս-հարավ արագընթաց մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող նախկին ենթակապալառու «Սթոնս» շինարարական ընկերության աշխատակիցներն այսօր ևս փակել էին Գյումրի-Երևան մայրուղին ու պահանջում վճարել իրենց երեք ամսվա աշխատավարձերը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ընկերության փոխտնօրենը հավաքվածներին տեղեկացրեց, որ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով իրենց  հաշիվները կալանքի տակ են ու իր անձնական միջոցներից 3 միլիոն դրամ է բերել, որով […]

̰
Հյուսիս-հարավի շինարարները փակել են Երևան-Գյումրի մայրուղին

15:49 23.10.2018

Հյուսիս-հարավ արագընթաց մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող  նախկին ենթակապալառու «Սթոնս» շինարարական ընկերության աշխատակիցներն այսօր մոտ 1 ժամ փակել էին Գյումրի -Երևան մայրուղին և պահանջել վճարել իրենց 3 ամսվա աշխատավարձը։ Ըստ բանվորների՝ կազմակերպությունը նախորդ երկու տարիներին վճարումները կատարել է ժամանակին և ուշացումներ չեն եղել։ Սեպտեմբերին ընկերության տնօրինությունը փոխվել է, որից հետո «Սթոնս» ընկերությունը դադարեցրել է […]

̰
Ադրբեջանը մտադիր է կառուցել մինչև ՌԴ-ի հետ սահմանը ձգվող նոր ավտոմայրուղի

15:34 27.09.2018

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը հաղորդել է, որ Բաքվից մինչև ռուսական սահմանը կկառուցվի նոր ավտոմայրուղի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Նոր ավտոմայրուղին նախատեսվում է կառուցել մինչև 2020 թվականը: Այն կձգվի Բաքվից մինչև Ռուսաստանի հետ սահմանը»,- ասել է Մուսթաֆաևը: Նրա խոսքերով՝ ավտոմայրուղին կդառնա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մասը: Ի դեպ, տրանսպորտային միջանցքը կոչված […]

̰
Սլովակիայի հեղինակավոր լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանին զենքի վաճառքը

11:04 17.07.2018

Սլովակյան Dennik N հեղինակավոր լրատվամիջոցի լրագրող Վլադիմիր Շնիդլը (Vladimír Šnídl) հետաքննություն է իրականացրել այդ երկրի կողմից Ադրբեջանին մեծ տրամաչափի զենք վաճառելու փաստի առիթով՝ նշելով այն հիմքերը, որոնցով Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք, ըստ լրատվամիջոցի, տարանցել են Իսրայելով և վստահաբար հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս […]

̰
Դավիթաշենցիները սպառնում են խոչընդոտել «Հյուսիս-հարավ»-ի կառուցմանը

13:37 29.05.2018

Դավիթաշեն (գյուղ) համայնքի բնակիչները դարձյալ բողոքի ակցիա են անցկացնում: «Տեղի բնակիչներից շատերը ծանոթ չեն եղել այն անհարմարություններին, որ ունենալու են «Հյուսիս-հարավ» մայրուղու «Տրանշ 2» նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման հետևանքով: Ուստի մենք որոշեցինք այսօր տեղեկատվական արշավ անենք, բոլորին տեղեկցանենք և տեսնում եք արդեն իսկ բողոքի ավելի մեծ ալիք է բարձրացել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղի […]

̰
«Որևէ ծրագրում հնչած դրույթները երբեք չեն կարող լինել քարացած». Սերժ Սարգսյան

22:19 19.04.2018

Վարչապետ Սերժ Սարգսյանը անդրադարձել է մամուլում հնչած այն տեսակետներին, թե խոստումները, մասնավորապես Իրան-Հայաստան երկաթուղու կամ ատոմակայանի կառուցման մասին, չեն կատարվել:

«Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի մեծ միջոցներ են պետք, քան ավտոմայրուղու կառուցման համար: Եվ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին մեզ համար շատ ավելի օգտակար կլինի: Այսինքն՝ մենք եզրակացրել ենք, որ պետության համար ավելի էժան կլինի Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցելը, և արդյունքն ավելի մեծ կլինի: Ինչ վերաբերում է ատոմակայանին. այո, մենք մշտապես պետք է ունենանք ատոմային էներգիա, բայց մենք նաև պետք է մտածենք, թե ինչ չափով և ինչպես զարգացնենք այդ բնագավառը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ արդեն փորձարկման շրջանում է ավելի փոքր հզորությամբ ատոմակայանի մոդելը, որը մեր երկրի անվտանգության և առհասարակ անվտանգ շահագործման համար շատ ավելի հարմար է: Նա նշել է նաև կանաչ էներգիան, որը մեծ թափով մտնում է մարդկանց կյանք, և արևային էներգիայի ինքնարժեքն արդեն մոտենում է տրամաբանական թվի: «Եվ եթե ես տարիներ առաջ ասել եմ, թե ատոմակայան պետք է կառուցենք, եթե ասել եմ՝ անպայման գնանք իմ ասա՞ծն անելու, թե՞ երկրի տնտեսության համար ավելի արդյունավետ և ավելի շահավետ էներգիայի աղբյուրի եղանակ գտնենք: Ես կարծում եմ՝ դա տրամաբանական է: Եվ ընդհանրապես, գիտեք, մի բան է, երբ ծրագիր ես գծում, այդ ծրագրում տարբեր թվեր ես հնչեցնում, դրանք ցուցանիշներ են, որոնց ձգտում ես հասնել, և դա համեմատել երդման հետ, ասել՝ չէ, դու երդվել ես, երդումդ խախտում ես, որքանո՞վ է դա տրամաբանական, որքանո՞վ է ճկունություն հաղորդում: Այո՛, քաղաքական պատասխանատվություն կարող է լինել»,- նշել է վարչապետը:

Վարչապետ Սերժ Սարգսյանը անդրադարձել է մամուլում հնչած այն տեսակետներին, թե խոստումները, մասնավորապես Իրան-Հայաստան երկաթուղու կամ ատոմակայանի կառուցման մասին, չեն կատարվել:

«Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի մեծ միջոցներ են պետք, քան ավտոմայրուղու կառուցման համար: Եվ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին մեզ համար շատ ավելի օգտակար կլինի: Այսինքն՝ մենք եզրակացրել ենք, որ պետության համար ավելի էժան կլինի Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցելը, և արդյունքն ավելի մեծ կլինի: Ինչ վերաբերում է ատոմակայանին. այո, մենք մշտապես պետք է ունենանք ատոմային էներգիա, բայց մենք նաև պետք է մտածենք, թե ինչ չափով և ինչպես զարգացնենք այդ բնագավառը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ արդեն փորձարկման շրջանում է ավելի փոքր հզորությամբ ատոմակայանի մոդելը, որը մեր երկրի անվտանգության և առհասարակ անվտանգ շահագործման համար շատ ավելի հարմար է: Նա նշել է նաև կանաչ էներգիան, որը մեծ թափով մտնում է մարդկանց կյանք, և արևային էներգիայի ինքնարժեքն արդեն մոտենում է տրամաբանական թվի: «Եվ եթե ես տարիներ առաջ ասել եմ, թե ատոմակայան պետք է կառուցենք, եթե ասել եմ՝ անպայման գնանք իմ ասա՞ծն անելու, թե՞ երկրի տնտեսության համար ավելի արդյունավետ և ավելի շահավետ էներգիայի աղբյուրի եղանակ գտնենք: Ես կարծում եմ՝ դա տրամաբանական է: Եվ ընդհանրապես, գիտեք, մի բան է, երբ ծրագիր ես գծում, այդ ծրագրում տարբեր թվեր ես հնչեցնում, դրանք ցուցանիշներ են, որոնց ձգտում ես հասնել, և դա համեմատել երդման հետ, ասել՝ չէ, դու երդվել ես, երդումդ խախտում ես, որքանո՞վ է դա տրամաբանական, որքանո՞վ է ճկունություն հաղորդում: Այո՛, քաղաքական պատասխանատվություն կարող է լինել»,- նշել է վարչապետը:

̰
Նոր Կյանքի համայնքապետին բերման են ենթարկել Հյուսիս-հարավ ավտոմայրուղին փակելու փորձ անելու համար

16:52 19.04.2018

Armtimes.com կայքից տեղեկացանք, որ Արարատի մարզի Նոր Կյանքի համայնքապետ, ՔՊ անդամ Գարիկ Սարգսյանին բերման են ենթարկել Վեդիի բաժին՝ Հյուսիս-հարավ մայրուղու Արարատի հատվածում ճանապարհը փակելու համար։

̰
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը նախիջևանյան ուղղությունից

08:49 12.04.2018

Կասկածից վեր է, որ Նախիջևանից պարբերաբար կրակելով հայկական ուղղությամբ, զենք ցուցադրելով, զորավարժություն անելով Ադրբեջանը փորձում է նաև զգոն պահել Նախիջանում տեղակայված ստորաբաժանումները

̰
Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի

13:42 06.04.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց է կատարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։

̰
Չինական ընկերության հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը

11:19 20.03.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Powerchina International Group Limited» ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոյի գլխավորած պատվիրակությանը։

̰
Իտալական ընկերությունը կուսումնասիրի Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակահարմարությունը

14:45 14.03.2018

Իտալական «Անաս» միջազգային խմբի մեջ ընդգրկված «Anas International» ընկերությունն ուսումնասիրություններ կիրականացնի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածը պետություն-մասնավոր հատված ձևաչափով կառուցման և շահագործման նպատակահարմարության գնահատման նպատակով. տեղեկացնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

̰
Իտալական ընկերությունը հետաքրքրված է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման հնարավորությամբ

14:08 14.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է իտալական «Անաս» ընկերությունների խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի գլխավորած պատվիրակությանը:

̰
Շահագործվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու 8 կամուրջներ

15:28 27.12.2017

Ավարտվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում 2016 թ. սեպտեմբերին մեկնարկած 8 կամուրջների և ուղեանցերի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքները:

̰
ՀՀ նախագահի հարցազրույցը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը. ամբողջական

10:56 15.12.2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը: Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը:

̰
BACK_TO_TOP