13:12 03.05.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը հայտարարել է, թե Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք չի տվել, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ է նկատի ունեցել:
«Երբ ես նշեցի, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, ամենաառանցքային բառը դեմն էր, գործով արվող իրավական պրոցեսների ընթացքում ներգրավված եմ, և ինձ հայտնի ցանկացած տեղեկատվություն, ինձ տրվող հարցերին տվել եմ պատասխան, և դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին կողմ եմ կամ դեմ: Գործի մանրամասներին ամբողջությամբ չեմ տիրապետում և չպետք է տիրապետեմ, ավելին, կա նախաքննական գաղտնիք, որը չպետք է հրապարակվի, նշել եմ, որ եթե կա ինչ-որ գործով ինձնից ստանալիք տեղեկատվություն, պատրաստ եմ անել և անելու եմ, դա կլինի բանավոր, գրավոր, քննիչի հարցին: Եկեք էլ չանդրադառնանք: Ես այն մարդը չեմ, որ այդ հարցի պատասխանը պետք է տա: Քննիչ չեմ, ոչ էլ դատախազ, ոչ էլ դատավոր, որ հասկանամ՝ ում վիճակը որքանով է վատացել»:
Նա կտրականապես հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել՝ պատճառաբանելով, թե դա իրավապահների իրավասությունն է, իսկ հարցին, թե ինչ է մտածում Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ, չէ՞ որ նրա հետ մտերիմ է եղել, պատասխանեց.
«Ասում եմ` «Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով եմ առաջնորդվում: Չունեմ, որպես ՀՀ առողջապահության նախարար, որևէ ընկեր, բարեկամ, հարազատ. հիմա էլ ենք մտերիմ»:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...