Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստում քննարկվել են երկկողմ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստում քննարկվել են երկկողմ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

16:14 03.05.2019

Մայիսի 2-ին Երևանում մեկնարկել է հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Նիստին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանը։

Ողջունելով հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և հանձնաժողովի մյուս անդամներին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովները գործնական հարթակ ու հիանալի առիթ են՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանի առանձնահատուկ նշանակության մասին՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է ԱՄԷ-ի հետ Հայաստանի անկախացումից հետո ավանդական ջերմ հարաբերությունների առկայությունը և արդյունավետ ու բազմաբովանդակ համագործակցության ծավալումը, ինչի մասին են վկայում երկու երկրների միջև ստորագրված երկու տասնյակից ավելի փաստաթղթերը, բազում բարձրաստիճան փոխայցելությունները, խորհրդակցությունները, գործարար հանդիպումները, փորձագիտական այցերը, այսօր առկա շաբաթական տասնյակից ավելի ավիաչվերթների իրականացումը։

Կարևորելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում կայանալիք քննարկումները` ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մատնանշել է գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, կրթության, գիտության, մեդիայի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության առկա ներուժը և ընդգծել, որ Հայաստանը կաջակցի էմիրաթական կապիտալի ակտիվ մասնակցությանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Վահագն Մելիքյանը նշել է, որ ՀՀ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն կամուրջ՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև՝ միևնույն ժամանակ առաջարկելով դիտարկել Հայաստանը որպես բարենպաստ հարթակ Էմիրությունների համար՝ դեպի ԱՊՀ և հատկապես ԵԱՏՄ երկրների շուկա մուտք գործելու համար:
Ողջունելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախագահ Վահագն Մելիքյանին և հայկական պատվիրակության անդամներին՝ պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Ընդգծելով անցած 21 տարիների երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ ընթացքը՝ պետնախարարը մատնանշել է կարևորագույն տնտեսական պայմանագրերի կնքումը զբոսաշրջության, ներդրումների և առևտրափոխանակության բնագավառներում։ Այս համատեքստում հատուկ կարևորվել է ՀՀ նախագահի 2019թ․ հունվարին Աբու Դաբի կատարած այցելությունը և ԱՄԷ արտաքին գործերի նախարարի 2017թ․ հուլիսի այցը Հայաստան:

Վերահաստատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը՝ պետնախարարը հատուկ ընդգծել է, որ ԱՄԷ-ն հայկական ապրանքների արտահանվող ամենամեծ 8-րդ շուկան է և ամբողջ աշխարհով հայկական ներմուծումների 11-րդ աղբյուրը։

Նիստի բացման ավարտին կողմերը միմյանց մաղթել են բեղմնավոր և արդյունավետ քննարկումներ և վստահություն հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքների արդյունքում ձեռքբերվելիք պայմանավորվածությունները, ստորագրվելիք համաձայնագրերն իրենց լուրջ ներդրումը կունենան հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP