08:15 04.05.2019
Մայիս ամիսը հարուստ է սերիալային պրեմիերաներով: Այս ամսվա ընթացքում մեզ սպասում են միանգամից մի քանի արդեն սիրված սերիալների հերթական սեզոնների պրեմիերաներ, ինչպես նաև նոր սերիալներ, որոնք դեռ կհասցնենք գնահատել:
SHANTNEWS.am-ը ներկայացնում է այս ամսվա լավագույն ու սպասված սերիալային պրեմիերաները:
«Չեռնոբիլ» (Chernobyl)
Պրեմիերան կլինի մայիսի 6-ին:
HBO ալիքի նոր մինի սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ի Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի դեպքերի մասին: Ահեղ պայթյունի հետևանքով ռադիոակտիվ նյութերը տարածվել են ամբողջ տարածաշրջանում: Սերիալում ներկայացվում է այն մարդկանց պատմությունը, որոնք պատրաստվում են ուսումնասիրել աղետի հետևանքները և լիկվիդացիոն ծրագիր մշակել:
Սերիալի ռեժիսորը Իոհան Ռենկն է, որը մինչ այդ հայտնի է «Վիկինգներ» և «Քայլող դիակներ» սերիալներից:
«Լավագույնները Լոս Անջելոսում» (L.A.’s Finest)
Պրեմիերան՝ մայիսի 13-ին:
Դետեկտիվների սիրահարներին հաստատ դուր կգա այս սերիալը, որը «Վատ տղաներ» ֆիլմի սփին օֆֆն է: Գլխավոր դերերում՝ Ջեսսիկա Ալբան ու Գեբրիել Յունոնը:
Գլխավոր հերոսուհիները Լոս Անջելեսի ոստիկանությունում են աշխատում և ոչ սովորական անցյալ ու բնավորություն ունեն: Հատուկ գործողության համար նրանք դառնում են գործընկերներ և, չնայած հակասական բնավորությունների, շատ արագ լեզու են գտնում միմյանց հետ:
«Խորամանկություն-22» (Catch-22)
Պրեմիերան կկայանա մայիսի 17-ին:
Հերթական մինի սերիալը Ջոզեֆ Հելլերիի համանուն հակառազմական վեպի էկրանավորումն է: Այն հեռարձակվելու է Hulu-ում:
Գլխավոր դերում Ջորջ Քլունին է, որը նաև ֆիլմի ռեժիսորներից մեկն է ու զբաղվել է նաև պրոդյուսերությամբ:
Սերիալի գործողությունները ծավալվում են 1944 թվականին: Գլխավոր հերոսը փորձում է ամեն կերպ խուսափել պատերազմից: Նա ձևացնում է, թե խելագարվել է, բայց օրեսնդրական այլ հանգամանքները հերոսը չի հաշվարկել…
https://www.youtube.com/watch?v=2bVQAhKEptE
«Ինչ/Եթե»(What/If)
Պրեմիերան՝ մայիսի 24-ին:
Մայիս ամսվա վերջին Netflix-ւ խոստանում է նեոնուար ոճի սերիալ, որում բոլոր էպիզոդները իրար կկապվեն միայն գլխավոր հերոսուհով, որին մարմնավորում է Ռենե Զելլվեգերը:
Սերիալի ստեղծողները նշում են՝ սերիալի գաղափարն այն է, թե ինչպես կարող է մեկ չմտածված քայլը դոմինոյի ազդեցություն թողնել:
Նշենք, որ սա Զելվեգերի սերիալային դեբյուտն է:
https://www.youtube.com/watch?v=vQcPqm3EqY8
Լյուցիֆեր (Lucifer)
Lucifer
Նոր սեզոնի պրեմիերան՝ մայիսի 8-ին:
Եթե չլիներ Netflix-ը, մենք չէինք կարողանա էքսցենտրիկ սատանայի արկածների մասին պատմող սերիալի 4-րդ սեզոնը դիտել: 2018-ի մայիսին Fox-ը երրորդ եթերաշրջանից հետո փակել էր նախագիծը:
4-րդ սեզոնում մենք էլի կտեսնենք արդեն սիրված կերպարներին: Լյուցիֆեր Մորնինգսթարը շարունակում է օգնել դետեկտիվ Դեքերին տարբեր հետաքննություններում և փորձում է նաև իր զգացմուքնների մեջ կողմնորոշվել: Այս եթերաշրջանում կհայտնվի Աստվածաշնչից մեզ հայտնի Եվան, որը հոգնել է Ադամի հետ հավերժ ու կանխատեսելի ամուսնական կյանքից և ցանկանում է ևս մեկ անգամ տեսնել իր առաջին և իրական սիրուն՝ Լյուցիֆերին, որը գայթակղել է նրան շատ ու շատ տարիներ առաջ:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...