12:30 05.05.2019
ԱՄՆ բանակի ծովակալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները՝ ընդհուպ ռուսաստանցիների մուտքի լիակատար արգելք Միացյալ Նահանգներ: Այս մասին նա հայտնել է Time ամսագրի համար գրված իր հոդվածում:
Ստավրիդիսը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության ընթացքում հաստատվել է Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ ընտրություններին: Իր գլխավոր ապացույցը նա կառուցում է «Ռուսական միջամտություն» գործի շուրջ:
«Անկասկած, ռուսները անմիջական հարված են հասցրել մեր դեմոկրատական համակարգի սրտին, անկասկած, մենք դրան քիչ բանով ենք պատասխանել, բացի մի քանի սիմվոլիկ ժեստից»,- գրում է նա:
Նա դրա հիման վրա ենթադրում է, որ ներկայիս պատժամիջոցները շատ թույլ են և պահանջում է դիմել ավելի կոշտ միջոցների Ռուսաստանի նկատմամբ:
Ամերիկացի ծովակալը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ոչ միայն ռուսական բիզնեսի, այլև մշակութային, մարզական, դիվանագիտական պատվիրակությունների դեմ:
Նա նաև անհրաժեշտ է համարել աջակցել Ռուսաստանում այն մարդկանց ու խմբերին, որոնք ձգտում են ժողովրդավարության հաստատմանը:
Ստավրիդիսը նաև առաջարկել է ԱՄՆ մուտքի արգելք սահմանել ՌԴ քաղաքացիների նկատմամբ՝ անկախ նրանց այցի նպատակից:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...