17:04 06.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ գործ է հարուցված իր գործունեության հետևանքով:
SHANTNEWS.am-ը գործի վերաբերյալ մանրամասներ է պարզել մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանից.
«Տեղյակ չեմ՝ քրեական գործ կա՞ հարուցված, թե՞ ոչ, բայց մենք դիմել ենք մարզային դատախազին, որպեսզի քննություն իրականացնեն, ուսումնասիրեն բոլոր ուղղություններով այն իմաստով, թե ինչու է պահպանական գոտու սահմաններից դուրս հանվել տվյալ խնդրահարույց տարածքը: Ի՞նչ հետևանքներ և ի՞նչ վնասներ է կրել»,- ասել է Արմեն Աբրոյանը:
Հարցին՝ այսինքն` մինչև չլինեն հնագետների ուսումնասիրություններն ու եզրակացությունը, շինարարական աշխատանքները չե՞ն սկսվի, Արմեն Աբրոյանն արձագանքել է.
«Շինարարական աշխատանքների համար մենք առանձին գրությամբ դիմել ենք Օրգով համայնքի ղեկավարին, հսկողության տակ է, որ հանկարծ շինարարությունը չշարունակեն, հնարավոր վնաս չհասցնեն տարածքին: Հնագիտության ինստիտուտին էլ ենք դիմել, որպեսզի ուսումնասիրություն կատարեն, թե ինչեր կան կամ ինչեր չկան տարածքում: Երբ արդյունքները լինեն, տվյալ հիմքով փորձելու ենք վերականգնել հուշարձանի պահպանության նախնական գոտու տարածքը: Դա հիմք կհանդիսանա, որ որևէ աշխատանք լինի մեր հետ համաձայնեցված ու մեր թույլտվությամբ»,- ասել է Աբրոյանը:
Մանրամասները՝ հեռախոսազանգում:
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...
21:24 17.06.2025
Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...