17:29 06.05.2019
Ճապոնական JICA-ն ՀՀ-ին տրամադրել է 36 միավոր հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք, կարգավար 1 մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր: Աջակցությունը տրամադրվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագրով: Տեխնիկան հատկացվելու է Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերին: Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, հայ և ճապոնացի այլ պաշտոնյաներ:
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել բարեկամ ժողովրդին, խոսել բարեկամության, Հայաստանի համար նվիրաբերվող տեխնիկայի կարևորության մասին: Նշել է, որ 14.5 մլն ԱՄՆ դոլարի օգնություն է տրամադրվում:
«Ձեր աջակցությունը մշտապես օգնել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման, տնտեսության արդիականացման հարցում: Հայ և ճապոնական բարեկամական օգնությունը հատկապես զգալի է եղել աղետների դեմ պայքարում»,- ընդգծել է նա:
Նա հիշատակել է իրականացված այլ ծրագրեր ևս: Խոսել է երկու ժողովուրդների ընդգծված ազգային ինքնության մասին:
Իսկ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր հայերեն ելույթի ընթացքում խոսել է Հայաստանում նման տեխնիկայի անհրաժեշտության մասին:
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել սարքավորումների տրամադրման ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը: Այն ուղղված է աղետների առաջնային շրջաններ հանդիսացող Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերին առաջնային օգնության հրշեջ մեքենաներ տրամադրելուն: Հայաստանում հաճախակի են տեղի ունենում բնական աղետներ, ինչը գյուղական բնակավայրերի զարգացման համար խոչընդոտ է, այս պատճառով Ճապոնիան առաջնահերթ է համարում աջակցել»,- ասել է նա:
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...
21:24 17.06.2025
Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...