Սիրիան զգուշացրել է քրդերին չկրկնել Իրաքի քրդերի սխալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Սիրիան զգուշացրել է քրդերին չկրկնել Իրաքի քրդերի սխալը

14:25 09.11.2017

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» պետք է դաս քաղեն Իրաքի քրդերի ճակատագրից, որին ԱՄՆ-ն լքեց իրաքյան զորքերի ներխուժման ժամանակ: 

Լիբանանյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ Բուսեյնա Շաաբանը ասել է, որ ԱՄՆ ուժերը Սիրիայում «զավթիչ» են, և նրանց հարցերը կլուծեն մոտ ապագայում: Սիրիական պետությունը կազատագրի Ռաքքան, որն այժմ գտնվում է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» հսկողության տակ:

Անձամբ Ասադը երեքշաբթի օրը հայտարարել է, որ պայքարը, որը մղում են իր ուժերը, չի սահմանափակվում միայն  ահաբեկչական խմբավորումներով, այլ ուղղված է սիրիական պետությունը թուլացնելու ջանքերի դեմ: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահի գրասենյակը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի հետ հանդիպումից հետո: :

Քաղաքացիական պատերազմից թուլացած Սիրիայում քրդերը ստեղծել են ինքնավար մարզ և տեղական ընտրություններ են անցկացրել: Խորհրդարանի ընտրությունները կկայանան հունվարին: Միևնույն ժամանակ, քրդական վարչակազմը կողմ է Սիրիայի դաշնային համակարգին: Դամասկոսը չի ճանաչում քրդական անկլավը:

Ինչպես հայտնել է Ասադի խորհրդականը, Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմի արած հայտարարությունը այն մասին, որ Դամասկոսը պատրաստ է բանակցել քրդական ինքնավարության հետ, սխալ է ընկալվել:

«Չեմ կարծում, որ որևէ կառավարություն պատրաստ է բանակցություններ վարել այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է պետական ինքնիշխանությանը և նրա տարածքին: Չի կարող լինել որևէ բանակցություն»,- ասել է Շաաբանը:  

Նա զգուշացրել է, որ «Սիրիական ժողովրդավարական ուժերը» հույս չդնեն ԱՄՆ-ի վրա իրենց ինքնիշխանությունը պահպանելու հարցում:

«Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Իրաքում, պետք է դաս լինի «Սիրիական ժողովրդավարական ուժերին» և բոլոր նրանց, որոնք հույսեր են կապում ԱՄՆ-ի հետ:

Նա նաև հայտարարել է, որ Ռաքքայում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող օպերացիայից հետո քաղաքն ավելի քարուքանդ վիճակում է, քան Հալեպն էր: Նաև վստահություն է հայտնել, որ Դամասկոսը շուտով քաղաքը կվերցնի իր վերահսկողության ներքո:

Ինչ վերաբերում է հարևան Թուրքիային, նա ասել է, որ Թուրքիան չի հետևում Աստանայի բանակացությունների ժամանակ ապաէսկալացիայի գոտիների շուրջ ձեռք բերված համաձայնությանը: Շաաբանը դա համարել է Թուրքիայի մեծ սխալը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին Ուկրաինայում երկարատև խաղաղություն է անհրաժեշտ

10:46 16.08.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին Ուկրաինայում երկարատև խաղաղություն է անհրաժեշտ

Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի երկարաժամկետ կարգավորմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր երկիրը անկեղծորեն շահագրգռված է դրան վերջ դնելու հարցում։ Սակայն, միևնույն ժամանակ, մենք համոզված ենք՝ որպեսզի ուկրաինական կարգավորումը լինի կայուն և երկարաժամկետ, պետք է վերացվեն ճգնաժամի բոլոր արմատական պատճառները, որոնք բազմիցս քննարկվել են», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ […] ...

Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Պուտինի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին

10:44 16.08.2025

Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Պուտինի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին

Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «F-22 կործանիչները ուղեկցել են Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին », – ասվում է հաղորդագրության մեջ։ Շաբաթ երեկոյան Պուտինը հանդիպեց Թրամփի հետ Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: ...

Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

10:33 16.08.2025

Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

Իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից; Այս մասին հաղորդում է UFC Roster Watch-ը: Իդեպ UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոնն ավելի վաղ հանձնել էր իր առաջին դոպինգ թեստը և Դանա Ուայթը հաստատել էր, որ 37-ամյա Քոնորը կարող է մասնակցել Սպիտակ տան մրցաշարին։ Մաքգրեգորը 2021 թվականի հուլիսից հետո օկտագոն դուրս չի եկել: Իռլանդացին ունի […] ...

Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունը

10:20 16.08.2025

Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման «բավականին մեծ հավանականություն» կա։ «Մենք դա անելու բավականին մեծ հնարավորություն ունենք», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հակամարտությունը լուծելու համար համաձայնագրի հավանականությունը։ ...

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

10:10 16.08.2025

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

Օգոստոսի 15-ին, ժամը 21։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «BMW» և «HYUNDAI» մակնիշների ավտոմեքենաները․ «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ […] ...

«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքը

09:55 16.08.2025

«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքը

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ավարտել է պայքարն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Պերկովիչի թիմը Աբովյանում 0-0 հաշիվն է գրանցել: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլ չի գրանցվել: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Նոան» պարտվել է 5-6 հաշվով: «Նոան» պայքարը […] ...

BACK_TO_TOP