Ի՞նչ է փոխվել զինվորների կյանքում վերջին մեկ տարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Ի՞նչ է փոխվել զինվորների կյանքում վերջին մեկ տարում

11:00 08.05.2019

Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպում է կազմակերպել, որտեղ թվեր և փաստեր է հնչեցնում: Վարչապետի խոստացած 100 փաստի առաջին տասնյակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Ներկայացնում ենք փաստերի երկրորդ տասնյակը:

  1. Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով, առաջիկայում սառնարաններով կապահովվեն ևս 45 մարտական դիրք: Շուրջ 380 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին, սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր, ժամանակակից տեսադիտարկման սարք: Գործընթացը շարունակվում է:
  2. Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխության է ենթարկվել զորամասերի ու մարտական դիրքերի սննդակարգը, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ և վարունգ, առաջիկայում կտրվի նաև մեղր, խոզի ճարպ, սխտոր, սև պղպեղ, կարմիր պղպեղ, կարտոֆիլ, մակարոն և այլն:
  3. Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիքներով, առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը, ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ:
  4. Հայաստանը սկսել է ՍՈւ-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց: Սա հրապարակվում է, որովհետև հայտնի փաստ է արդեն: Այլ սպառազինությունների ու տեխնիկայի մասին վարչապետն ասաց, որ տեղեկություններ չի կարող հրապարակել:
  5. Զինծառայողների ապահովագրության «100 դրամների հիմնադրամ»-ը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թթ․-ի ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին, արդյունքում՝ ևս 339 շահառուներ ամսական կստանան 100-400 հազար դրամ փոխհատուցում:
  6. 410 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին:
  7. Կուտակային կենսաթոշակային համակարգում 2018 թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձ է բարձրացել, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում:
  8. 85 հազար մարդու կենսաթոշակ բարձրացվել է պարենային աղքատության գծից:
  9. Ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի սակագինը չի բարձրացել Կառավարության վարած բանակցությունների արդյունքում: Սոցիալապես անապահով խավերի համար սահմանված քվոտայով 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները:
  10. 2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետ՝ 2019 թ. հունվարի 1-ից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը՝ գրեթե 30 տոկոսով: Երևանի ու մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15 000 բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթով և կօգտվեն առողջապահական բաղադրիչից:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

Շրջակա միջավայրի նախարարը ԱԳ նախարարության գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպչական հարցերը

19:00 01.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը ԱԳ նախարարության գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, ինչպես նաև Արտաքին գործերի […] ...

Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ Գազայում իրավիճակը չի բարելավվել

18:53 01.08.2025

Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ Գազայում իրավիճակը չի բարելավվել

Գազայի հատվածի պաղեստինյան իշխանությունները Իսրայելի կողմից հայտարարված զիջումներից հետո մարդասիրական իրավիճակի որևէ բարելավում չեն տեսնում, իսկ ստացված օգնությունը դեռևս բավարար չէ 2,4 միլիոն բնակչի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գազայի կառավարության տեղեկատվական ծառայության տնօրեն Իսմայիլ ալ-Սավաբիտան։ «Իրավիճակը չի բարելավվել, այլ, ընդհակառակը, կատաստրոֆիկ կերպով վատթարացել է «մարդասիրական օգնության» հայտարարությունից հետո։ Ոլորտը փաստացի մտել է սովի երրորդ […] ...

«Արարատ-Արմենիան» Ռումինիայում կամային հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ․ Կոնֆերենցիաների լիգա

18:45 01.08.2025

«Արարատ-Արմենիան» Ռումինիայում կամային հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ․ Կոնֆերենցիաների լիգա

«Արարատ-Արմենիան» դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ: Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում մեր թիմը հյուրընկալվելիս հաղթել է 2-1 հաշվով: Մեկ շաբաթ առաջ Երևանում թիմերը գոլ չէին խփել: «Արարատ-Արմենիայից» 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Հետագայում խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» […] ...

46-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ կանեփի 230 բույս է հայտնաբերվել

18:38 01.08.2025

46-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ կանեփի 230 բույս է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել է կանեփի 230 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում` Արագյուղ բնակավայրում

18:30 01.08.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում` Արագյուղ բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 1-ին ժամը 16։40-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ ...

BACK_TO_TOP