14:01 08.05.2019
Մայիսի 8-ին Երևանում կայացած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստի ավարտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի կառավարությունը ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ երկարացնելով 2013 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված օժանդակության համաձայնագրերի ժամկետները՝ հօգուտ Հայաստանում մասնավոր հատվածի և ժողովրդավարության զարգացման:
ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ծովինար Սողոմոնյանը վավերացրեցին հանրային կառավարման ոլորտում ԱՄՆ-Հայաստան երկկողմ համաձայնագրի ժամկետի երկարացման փաստաթուղթը՝ ԱՄՆ օժանդակությունն ավելացնելով 8,5 միլիոն դոլարով։ 2013 թվականից ի վեր այս համաձայնագրի ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն ընդհանուր առմամբ 35,1 միլիոն դոլար աջակցություն է տրամադրել ի նպաստ Հայաստանի ժողովրդավարական զարգացման:
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աշխատել Հայաստանի կառավարության և տեղի շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու ազգային և տեղական մակարդակներում կառավարման ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետու համակարգի կայացմանը, բարելավելու երկրի իրավական կարգավորման դաշտը, զարգացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ լրատվամիջոցների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև բարելավելու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների սպասարկումը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ ստորագրված մեկ այլ փաստաթղթով Միացյալ Նահանգները 7,5 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացրեց տնտեսական աճի ոլորտում 2013 թվականին կնքված 80.7 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագրի ընդհանուր գումարը և կատարման ժամկետը։ Շարունակելով աջակցությունը Հայաստանում ավելի մրցունակ և դիվերսիֆիկացված մասնավոր հատվածի ուղղությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը կխթանեն նորարարություն մի շարք ոլորտներում, կզարգացնեն համապատասխան աշխատուժի կարողությունները, ինչպես նաև կբարելավեն բիզնես միջավայրը: Ծրագրերը նաև կօգնեն բարելավել ձեռնարկությունների աճի և զարգացման համար կենսական նշանակություն ունեցող հիմնական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ծառայությունները:
ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ 1992 թվականից՝ Գործակալության հայաստանյան գրասենյակի հիմնադրումից ի վեր: Այսօր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակն իրականացնում է շուրջ 30 ծրագիր` օգնելով բարձրացնել Հայաստանի տնտեսական աճն ու մրցունակությունը, խթանել քաղաքացիական մասնակցությունն ու մասնակցային կառավարումը, ընդլայնել որակյալ բուժսպասարկման մատչելիությունը, ինչպես նաև բարելավել խոցելի երեխաների բարեկեցությունն ու սոցիալական ներգրավվածությունը՝ միևնույն ժամանակ խթանելով ներառական կրթությունն ու համայնքային ծառայությունների մատչելիությունը:
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...