14:42 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը SHANTNEWS.am-ի թղթակիցը հիշեցրեց՝ վարչապետի՝ Գյումրի այցը, դրան հաջորդած աշխուժությունն ու նաև այն,որ հետո ամեն ինչ դարձավ առաջվանը: Նախօրեին Գյումրիում հերթական քննարկումն էր կազմակերպվել փողոցաշինական թեմայով, որին հրավիրված են եղել և շինարարները, և վերահսկողական ծառայության ներկայացուցիչները, և քաղաքապետարանի աշխատակիցները: Քննարկմանը, սակայն, մարդ չի եկել: Այնպես որ, շատ բան չի փոխվել: Սա է թղթակցի դիտարկումը:
«Դուք ցույց էիք տալիս ժամանակավոր լուծումները, որ կանանց կոշիկների կրունկները ցեխերի կամ խճաքարերի մեջ չմխրճվեն: Ես շրջել եմ, բայց գոնե մեկ օրինակ չեմ տեսել, որակի մասին հերթը չի հասել խոսելու: Հենց հիմա համացանցում բազմաթիվ լուսանկարներ կան, որոնցից երևում է՝ օրեր առաջ տեղադրված մայթերի եզրաքարերը շրջվել են: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հետ կապված՝ նշեցիք, որ հարցը քննարկվում է: Մինչև կքննարկվի, ուզում եմ հիշեցնել՝ առհասարակ մինչև հիմա Երևանից ոչ մի բան Գյումրի չի տեղափոխվել: 10 տարի խոսվում էր, որ մշակույթի և սպորտի նախարարությունները պետք է տեղափոխվեն Գյումրի, մարդիկ ուրախացան, անգամ տեղեր գտան, բայց ոչինչ տեղի չունեցավ»,- ասաց նա՝ նշելով, որ Գյումրիում գերզգայուն են մարդիկ, նշելով, որ սա ոչ թե հարց էր, այլ մտահոգություն, լրագրողական դիտարկում կամ ինֆորմացիա, որ ուզում էր փոխանցել:
Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ քննարկում է եղել, Շիրակի մարզպետը կարծում է, որ պրոբլեմը հասունացել է այնքան, որ պետք է քրեական գործ հարուցվի:
«Ինքն այդ տեսակետին է, բայց իրավապահները ոգևորված չեն այդ տեսակետով, չեն կիսում այդ տեսակետը: Այն, ինչի մասին խոսում եք, ընդունելի չէ: Մարզպետն ասում է՝ պրոբլեմը հասունացել է մինչև այն կետը, որ քրգործ պետք է հարցուվի: Ես պիտի ապահովեմ, որ իրոք օբյեկտիվ որոշում կայացվի: Ասվում է այսպիսի բան, բաց խոսեմ, շատ մարզերում իրավապահներում աշխատում են մարդիկ, ովքեր վերջին 10 տարում անընդհատ աշխատում էին, շատ դեպքերում ջանասիրություն չէին գործադրում, որ գործերին համապատասխան ընթացք տան: Սա հաստատված իրողություն չէ: Պետք է ուշադիր լինեմ, մարզպետն ասում է՝ այսպիսին է վիճակը, պետք է քրգործ հարուցվի, հասկանանք՝ ինչ է կատարվում. եթե իրոք քրգործ հարուցելու հիմքեր կան, հարուցենք, եթե դա լուծում է: Չի կարելի մարդկանց նյարդերի հետ այդպես խաղալ, դա անթույլատրելի է»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ չի ուզում՝ բոլոր հարցերն ինքը որոշի, ասի՝ «բորդյուր»-ի հարցը այսպես անենք, կարծում է՝ պետք է մեխանիզմներ ստեղծեն, որ ամեն ինչ մի մարդու ճաշակից կախված չլինի:
«Համակարգը գուցե այդքան արագ չի աշխատում, բայց սա է ճիշտ ճանապարհը: Դուք էլ հետևողական եղել, ահազանգեք, հրապարակեք, լավ իմաստով ճնշում գործադրեք»,- նշեց նա:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...