15:04 08.05.2019
ԱԺ-ի մայիսի 8-ի նիստում քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:
Նախագծով նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3 հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարած մասը վճարելու պարտավորություններից:
«Այս մասը վերաբերում է բեռնատար մեքենաներին, որոնց նկատմամբ որոշակի ժամանակով կիրառվել էին սպոնտան տուգանքներ անցած տարի, և բեռնատար մեքենաների վերաբերյալ նոր օրինագիծ է մշակվել ու հավանության արժանացել ԱԺ-ում, այն ևս վերաբերում է նույն հարցին: Խոսքն առանց թույլտվության շատ բեռնվածքով մեքենաների երթևեկության մասին է»,- պարզաբանեց նախարարը:
Օրինագծի երկրորդ մասով առաջարկվում է տաքսի մեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով լիցենզիա ստանալու համար մինչև 2019թ. հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19, 15.5 և 15.6 կետերով նախատեսված պետտուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկած տույժերի վճարումից, եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մարվի եռամսյա ժամկետում պետական տուրքի մայր գումարը:
«Այստեղ երկու մաս կա. մեկը վերաբերում է առանց լիցենզիայի տաքսի մեքենաների շահագործման տույժերին: Մի պահ, եթե հիշում եք, տեսչությունը բոլոր տեսախցիկներով ֆիքսում էր այդ մեքենաներին և տուգանքների էին ենթարկվում: Այստեղ նաև իրավաչափության մաս կար, որ վիճարկելի է և այսպիսի տույժերի մեծ մասը կա´մ չեղարկվել է, կա´մ դատարաններ են գնացել՝ ծանրաբեռնելով դատարաններին և հաղթել են, երկրորդ, երբ լիցենզիան ստացվել է, բայց տուրքը չի վճարվել, այդ խմբին առաջարկում ենք վճարել տուրքը և ազատվել տույժ ու տուգանքներից, որ հետագայում առաջացել են»,- պարզաբանեց Հակոբ Արշակյանը:
Նախագծով նախատեսվում է ներել մոտ 681 մլն դրամի պարտավորություն:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...