TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+17.09 oC

համաներում

ԱԺ-ն քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների և պետտուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը

15:04 08.05.2019

ԱԺ-ի մայիսի 8-ի նիստում քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Նախագծով նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3 հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված […]

̰
2019թ. առաջին եռամսյակում Արդարադատության նախարարություն է ներկայացվել ներման 34 խնդրագիր. Զեյնալյանն ամփոփել է եռամսյակը

12:41 29.04.2019

«2019թ.-ի առաջին եռամսյակում Արդարադատության նախարարություն է ներկայացվել ներման 34 խնդրագիր, կազմվել և վարչապետին է ներկայացվել 49 անձնական գործ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ամփոփելով 2019թ.-ի առաջին եռամսյակի գործունեությունը, ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նաև մանրամասներ ներկայացրեց Վերահսկողական ծառայության կատարած աշխատանքի վերաբերյալ․ դատավորների կողմից թույլ տրված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումների հայտնաբերման արդյունքում դատավորների նկատմամբ արդարադատության […]

̰
Մինչև համաներման ակտի ընդունումն ու կիրառումը կանխարգելիչ բազում միջոցներ են ձեռնարկվել. Դավթյանը՝ համաներումից հետո հանցագործությունների աճի մասին

21:09 17.04.2019

«Այնքանով, որքանով կատարվել է հանցագործություն, առավել ևս պետության կողմից մարդասիրական վարքագծի արդյունքում ազատված մարդու կողմից, նույնիսկ մեկ դեպքը չի կարող նորմալ համարվել», – ապրիլի 17-ին, անդրադառնալով համաներումից հետո կատարված հանցագործություններին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա նաև նշել է, որ պրակտիկայում տարբեր ժամանակներում համաներման կիրառումները միշտ ունեցել են այսպիսի հետևանքներ, հետևաբար դա նաև կանխատեսելի […]

̰
Համաներումով ազատված 581 անձից 30-ը կրկին հանցագործություն է կատարել. Արմեն Ղուկասյան

14:14 30.01.2019

«ԱԺ-ի կողմից հայտարարված համաներումից հետո ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն այսօրվա դրությամբ` 1 ավազակություն, 28 գողություն, որից 10-ը՝ բնակարանային»,- այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։ Անդրադառնալով կրկնահանցագործության և համաներման կապին` նա ասաց, որ նման հետազոտություն ոստիկանությունում արվել է […]

̰
Ազգային օրվան ընդառաջ ԱՄԷ-ում համաներում են շնորհել ավելի քան 1800 բանտարկյալի

19:00 27.11.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում Ազգային օրվան ընդառաջ տարբեր էմիրություններում համաներում կշնորհվի ավելի քան 1800 բանտարկյալի: Այս մասին հայտնել է The National-ը: ԱՄԷ-ի փոխնախագահը և Դուբայի ղեկավարը երկուշաբթի համաներում են շնորհել 625 բանտարկյալի: Իսկ ավելի վաղ ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ- Նախայան հրամայել էր ազատ արձակել 785 բանտարկյալի և վճարել նրանց ֆինանսական պարտքերը: Բացի դրանից՝ […]

̰
Տարիների ընթացքում մարդուն պահել ենք մեկուսացած, վերջում ասել ենք՝ պատրաստ չես ազատման. Թաթոյանը՝ ՔԿՀ խնդիրների մասին

14:33 16.11.2018

«Համաներումը չպետք է ՔԿՀ-ների մեխանիկական բեռնաթափման նպատակ հետապնդի: Համաներման մասին այս պատկերացումները, կարծում եմ, ոչ ճիշտ է նաև այն պատճառով, որ մենք տարիների ընթացքում ճիշտ սկզբունքներով չենք առաջնորդվել ազատությունից զրկված մարդկանց հարցերում: Նրանց նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկածը»,- նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքերով՝ դատապարտյալների հետ […]

̰
Քանի՞ դատապարտյալ է համաներմամբ ազատ արձակվել նոյեմբերի 9-ի դրությամբ

18:53 09.11.2018

Այսօր՝ ժամը 18։00-ի դրությամբ, տարբեր քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների թիվը հասել է 438-ի: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից: «Նուբարաշեն» ՔԿՀ – 25 «Արթիկ» ՔԿՀ – 30 «Վանաձոր» ՔԿՀ – 13 «Վարդաշեն» ՔԿՀ – 54 «Գորիս» ՔԿՀ – 12 «Հրազդան» ՔԿՀ – 26 «Աբովյան» ՔԿՀ – 22 «Սևան» ՔԿՀ – 140 «Կոշ» ՔԿՀ […]

̰
Համաներմամբ ո՞ր երկրների քաղաքացիներ են ազատ արձակվել

17:21 07.11.2018

Համաներմամբ 13 օտարերկրացի է ազատ արձակվել, այդ թվում՝ 7-ը Իրանի, 2-ը ՌԴ-ի, 1-ը Վրաստանի, 1-ն էլ Սերբիա քաղաքացիներ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։00-ի դրությամբ՝ տարբեր քրեակատարողական հիմնարկներից 330 դատապարտյալ է ազատ արձակվել:

̰
Ժամը 20:00-ի դրությամբ 294 դատապարտյալ է ազատ արձակվել ՔԿՀ-ներից

20:57 06.11.2018

Ժամը 20:00-ի դրությամբ տարբեր քրեակատարողկան հիմնարկներից 294 դատապարտյալ է ազատ արձակվել: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից: Ներկայացնում ենք ազատ արձակվածների թիվը՝ ըստ քրեակատարողական հիմնարկների: «Նուբարաշեն» ՔԿՀ–16 «Արթիկ» ՔԿՀ–24 «Վանաձոր» ՔԿՀ –2 «Վարդաշեն» ՔԿՀ–42 «Գորիս» ՔԿՀ–5 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–12 «Հրազդան» ՔԿՀ–24 «Աբովյան» ՔԿՀ–20 «Սևան» ՔԿՀ–80 «Կոշ» ՔԿՀ–38 «Արմավիր» ՔԿՀ – 31  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – […]

̰
Հայտնի է համաներմամբ ազատ արձակվածների թիվը ժ. 18:00-ի դրությամբ

19:22 06.11.2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը թվային տվյալներ է ներկայացրել, թե ժ. 18.00-ի դրությամբ քանի անձ է ազատ արձակվել համաներմամբ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – […]

̰
Հիմա այն հոգեվիճակում չեմ, որ հարցազրույց տամ. Շանթ Հարությունյան

15:01 06.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր փորձել է զրուցել համաներմամբ ազատ արձակված, 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է: Նա մեր թղթակցին տեղեկացրել է՝  հիմա այն հոգեվիճակում չէ, որ հարցազրույց տա: Հարությունյանի փոխարեն որդին՝ Շահենն է պատասխանել SHANTNEWS.am-ի  հարցերին: Մեր հարցին՝ արդյո՞ք այս կերպ ազատումը Շանթ Հարությունյանի համար ընդունելի էր, Շահենը պատասխանեց. «Ընդունելի-չընդունելի […]

̰
Եթե ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներին ազատ ենք արձակում, ուրեմն ներքևում գտնվողների վրա էլ պետք է տարածենք. Մարուքյան

12:12 01.11.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ եթե այս համաներումը տարածվում է ծանր հանցագործություների համար մեղադրվող անձանց վրա, ապա այն պետք է տարածվեր նաև ավելի մեղմ հանցագործություններ կատարածների վրա: «Այլապես մենք ունենում ենք նմանատիպ հարցադրում, որի պատասխանը, ըստ էության, միանշանակ չէ: Այսինքն՝ մենք այստեղ խնդիր ունենք, որն ակնհայտ […]

̰
Չնայած մեր առաջարկները չեն ընդունվել, այդուհանդերձ, «Ծառուկյան դաշինքը» կողմ է քվեարկելու համաներման նախագծին. Նաիրա Զոհրաբյան

11:40 01.11.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը համաներման նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց՝ չնայած իրենց առաջարկները չեն ընդունվել, այդուհանդերձ, խմբակցությունը կողմ է քվերակելու համաներման նախագծին: Բանն այն է, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը կառավարության առաջարկել էր ընդլայնել նախագծում ներառվող հոդվածների ցանկը: «Սա հնարավորություն է՝ գոնե որոշ հոդվածներ դատապարված կալանավորներ, դատապարտյալներ դուրս գան և ինտեգրվեն հասարակությանը»,- ասել է Նաիրա […]

̰
Մարդը բանտում նստած գիրք է գրում, բա այդ մարդու նկատմամբ չարժի՞ յուրահատուկ վերաբերմունք դրսևորել. Տիգրան Ուրիխանյան

14:41 31.10.2018

«Անընդմեջ ստացել եմ տարբեր նամակներ կալանավայրերից, հեռախոսազանգեր: Վերջին թարմ դեպք պատմեմ. մարդը զանգել է, ասում է՝ գիրք եմ գրում և ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք: Մարդը բանտում նստած գիրք է գրում, բա այդ մարդու նկատմամբ չարժի՞ յուրահատուկ վերաբերմունք դրսևորել: Անչափ շատ են մարդիկ, որոնք դատապարտվել են ցմահ ազատազրկման, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ […]

̰
Սա ամենաընդգրկունն է, ամենածավալունը. Զեյնալյանը համաներման մասին

13:44 31.10.2018

Սա ամենաընդգրկուն, ամենածավալունն է, սա փաստաթղթավորված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով դատապարտյալների հարազատների հնչեցրած բողոքներին, թե նախարարն ասել է այս համաներումն «աննախադեպ» է լինելու, ինչի հետ իրենք համամիտ չեն: «Ես «աննախադեպ» բառը չեմ օգտագործել, բայց արդեն իմ ելույթում ասացի՝ մենք ունենք համեմատական տեղեկանք 2009, 2011, 2013, […]

̰
Իրավական տեսանկյունից ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ Համաներման օրինագծի մասին

12:54 31.10.2018

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ իրենք կառավարության հետ պայմանավորվել են, որ առաջին և երկրորդ ընթերցումների ժամանակ անդրադառնալու են Համաներման մասին նախագծի մի շարք հարցերին: Ըստ Բաղդասարյանի՝ նախագծում ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն: «Տարբեր հոդվածների հետ կապված պետք է անդրադարձ կատարվի», – ասել է Բաղդասարյանը: Լրագրողները Բաղդասարյանից հետաքրքվել են՝ ՀՀԿ-ն […]

̰
Համաներումը պետք է տարածել նաև սույն թվականի ապրիլյան դեպքերի վրա. Տիգրան Աթանեսյան

17:30 25.10.2018

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել համաներման մասին, որտեղ ասված է. «Իմ խորին համոզմամբ, համաներումը պետք է տարածել նաև սույն թվականի ապրիլյան դեպքերի վրա և խոսքը նույնիսկ այսօր մեղադրվող մի քանի անձի մասին չէ, այլ հենց հեղափոխական ցուցարարների: Չլինենք միամիտ, իշխանությունը հավերժ ոչ մեկին չի պատկանում և վաղը կամ մյուս օրը, երբ […]

̰
ՀՀ անկախությունից հետո «ամենածավալունը». ի՞նչ է հայտնի սպասվող համաներման մասին

19:17 23.10.2018

Համաներում հայտարարելու մասին արդարադատության նախարարության մշակած նախագիծը, թեև դեռ չի հրապարակվել, արդեն քննարկումների առիթ է դարձել: Դատապարտյալների ո՞ր խմբի վրա է ազդելու, քանի՞ անձ համաներման կարժանանա ու արդյո՞ք ցանկում նաև հանրությանը հայտնի անուններ կլինեն, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանը: Լրատվամիջոցներում այդ հարցերի պատասխանը տրվում է միայն ոչ պաշտոնական՝ «մեր աղբյուրների փոխանցմամբ» կամ «մեր տեղեկություններով» ձևակերպմամբ: Այդ […]

̰
Ավարտվել է վարչական համաներման գործընթացը. Արտակ Զեյնալյան

18:56 19.10.2018

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ավարտվել է վարչական համաներման գործընթացը: «Սիրելի ընկերներ Ավարտվեց վարչական համաներման գործընթացը. կարճվեց 1 մլն 259 հազար 177 վարույթ, որը վերաբերում է 108 հազար 916 քաղաքացու: Այսպիսով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարճ ժամանակահատվածում ավարտին հասցրեց այն կատարողական վարույթների կարճման գործընթացը, որոնք հարուցվել էին […]

̰
Դիտարկում ենք տարբերակներ տույժ-տուգանքների համաներման համար. Արթուր Խաչատրյան

17:19 31.05.2018

Մայիսի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը անդրադարձել է գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները ներելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը: «Հանդիպում է տեղի ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Մասնակցել եմ ես, ԿԲ և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ Դիտարկում ենք մի քանի տարբերակներ, որ հնարավորություն կտա տույժ-տուգանքների համաներում անել: Ավելին, վարկային ռեգիստրում կամ «Աքրա» համակարգում մարդկանց […]

̰
BACK_TO_TOP