16:04 09.05.2019
Մարշալ Համազասպ Բաբաջանյանն ամենահայտնի հայ տանկիստներից մեկն է: Նա իր անջնջելի անունն է թողել խորհրդային բանակի պատմության մեջ և իր ամբողջ կյանքը նվիրել է զինված ուժերին:
Նա ծնվել է 1906 թվականին՝ Խաչիսար գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925-ին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։
1938-ին նշանակվել է գնդի փոխհրամանատար, մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։
1941-42թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ հրամանատարական հմուտ գործողությունների համար արժանացել է Խորհրդային միության հերոսի կոչման։
Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։
Ինչպես նա նշել է իր հուշագրություններում, հայրենի գյուղ հաճախակի այցերը միշտ իրադարձություն են եղել: Եթե պետք էր լինում կարտոֆիլ քանդել, մարշալը հանում էր զինվորական հագուստը, և դա անում էր ավելի լավ, քան որևէ մեկը:
Կարտոֆիլը քանդելուց հետո ի՞նչ էր մնում նրան, իհարկե, ուտել այն:
Մի անգամ մարշալ Բաղրամյանը և մարշալ Բաբաջանյանը միասին խմել են 70 տոկոսից ավելի թունդ մեկ շիշ օղի, որը կոչում էին «իշակի մահը»: Այդ օրը գյուղի բնակիչները և մարշալները երկար են հիշել…
Մարշալ Սերգեյ Օգանով
Սերգեյ Քրիստափորի Օգանովը ծնվել է 1917 թ. հունիսի 4-ին, Աստրախանում` ազգությամբ հայ Քրիստափոր Օգանովի և ռուս դերասանուհի-երգչուհի Մարիա Ֆրոլովայի ընտանիքում: Նրա ազգականները հորական գծով սերում են Արցախից:
Հետպատերազմյան շրջանում ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Օգանովի ղեկավարությամբ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ինժեներական զորքերը կրում են էական փոփոխություններ: Մարշալը մեծ ներդրում ունեցավ հատկապես ինժեներական զորքերի սպառազինության նորացման և արդիականացման ասպարեզում:
Որպես պետական հանձնաժողովի անդամ` 1986 թվականի ապրիլին Օգանովը, վտանգի ենթարկելով սեփական առողջությունը, անձամբ ղեկավարել է ինժեներական զորքերի աշխատանքը Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Նա մի քանի անգամ եղել է Աֆղանստանում, անձամբ ղեկավարել ինժեներական զորքերի մարտական գործողությունները:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...