Վերելակային ամբողջ ֆոնդը փոխարինելու ծրագիր է գրվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Վերելակային ամբողջ ֆոնդը փոխարինելու ծրագիր է գրվում

13:32 10.05.2019

Երևանում վերելակային ամբողջ ֆոնդը փոխարինելու ծրագիրը գրվում է, և երբ այն պատրաստ լինի, կներկայացվի կառավարության հաստատմանը:  Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ծրագիրը գրում ենք, որ բոլոր վերելակներն ամբողջությամբ, մեծ ծրագրով փոխարինվեն, բայց մեզ հետ պետք է լինեն նաև բնակիչները: Ծրագիրն առաջնահերթ կներկայացնենք կառավարությանը, որովհետև քաղաքային իշխանությունները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, քանի որ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում»,- ասաց քաղաքապետը` ընդգծելով, որ իրենց խնդիրը վերելակները փոխելն է, բայց բնակիչներն էլ պետք է պատշաճ կերպով վճարեն վերելակների գումարները և հետևեն:

Այն դիտարկմանը, որ կան դժգոհություններ, որ վերելակների հարցը լուծելու փոխարեն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացնում, քաղաքապետը վստահեցրեց, որ որևէ լումա ավելի չի ծախսվում աշխատավարձերի բարձրացման համար, քան այն, ինչ պլանավորված է բյուջեով:

«Միշտ եղել է պահանջ, որ պետական բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրանան: Եթե մենք ենթադրում ենք և համոզված ենք, որ մարդիկ ապրելու են միայն աշխատավարձով և կողքից գումար չեն վերցնելու, ապա սա անհրաժեշտություն է, եթե ասում ենք՝ ո՛չ, ուրեմն մտքի ծայրով մտածում ենք, որ կողքից ուրիշ գումարներ են աշխատելու»,- նկատեց քաղաքապետը:

Ինչ վերաբերում է գետնանցումների անմխիթար վիճակին, ապա քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց բնակիչների սխալ մոտեցման հետ կապված:

«Առաջին օրերը, երբ ես եկա և սկսեցի աշխատել, իմ առաջին հանձնարարականներից էր, որ Երևանի բոլոր անցումները մենք լուսավորենք: Բոլոր անցումները, ինքս ստուգել եմ, լուսավորել էինք, և մի քանի շաբաթ անց լույսերը կամ ջարդել, կամ գողացել էին»,- նշեց Հայկ Մարությանը` միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունն ի զորու չեն բոլոր գետնանցումներում հերթապահություն իրականացնել և հետևել, որ բնակիչները չկոտրեն կամ չգողանան այդ լույսերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:38 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP