18:58 10.05.2019
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է Երևանի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց ընդունելության ծրագրին: Նախախարը հայտարարել է, որ ծրագիրը փորձնական է ու իրականացվելու է միայն մայրաքաղաքի սահմաններում, իսկ հաջորդ տարվանից արդեն կսկսի իրականացվել նաև հայրապետության մարզային կրթական հաստատություններում:
Արայիկ Հարությունյանն ասել է, որ համակարգը գործարկվել է մի քանի սկզբունքներից ելնելով: Նրա խոսքերով՝ համակարգի մշակումն ի սկզբանե նպատակ է ունեցել նվազեցնելու ընդունելության հարցով դպրոցներում գրանցվող խախտումներն ու ծնողների ու աշակերտների համար անհավասար պայմանները:
«Օրինակ՝ X դպրոցում, դիցուք՝ 90 աշակերտ կարող էր ընդունել, ընդունում էին 190 աշակերտ և Y դպրոցում, որտեղ կարող էին ընդունել 100 աշակերտ, 90-ով կամ 100-ով պակաս էին ընդունում և գրեթե ընդունելություն չէր լինում կամ շատ քիչ էր լինում: Ձևավորվում էին արտոնյալ դպրոցները, որոնք, քանի որ կարողանում էին շատ աշակերտներ ներգրավել, ունենում էին արտոնյալ վիճակ, լավ գումարներ էին ներգրավվում այլ դպրոցներից և հետևաբար, կարողանում էին լավ ուսուցիչներ ներգրավել և անհավասար պայմաններ էին ստեղծվում»,- մանրամասնել է նախարարը:
Արայիկ Հարությունյանը նաև ասել է, որ 4 տարի հետո հանրակրթական դպրոցներում բացառվելու է «երկրորդ հերթ» հասկացությունը: Համակարգը նաև թույլ չի տալիս, որ աշակերտին դպրոց ընդունեն տարիքային սանդղակի խախտմամբ: Ռուսական ուղղվածությամբ դպրոցներում ծանոթի միջոցով ընդունվելու տարբերակը նույնպես, ըստ նախարարի, նախատեսում է դադարեցնել առցանց համակարգի ներդրման միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...