18:31 10.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը խոսել է վերելակների խնդրի մասին:
Նա անդրադարձավ երեկ Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկի պոկվելու դեպքին:
«Նշված վերելակն ուներ 4 ճոպան և ճոպաններից մեկը, որ ամրացված էր հակակշռի ստորին մասում, պոկվել էր: Դա չէր կարող տեսանելի լինել փորձաքննության ժամանակ, քանի որ այն գտնվում է մետաղյա ամրանի մեջ: Կարևորն այն է, որ այս վերելակը անցել էր փորձաքննություն և քանի որ գործել էր ճոպանների կտրման կամ վնասման սարքը, հենց դրա շնորհիվ է, որ մենք այսօր չունենք մարդկային վնասվածքներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ տվյալ վերելակները տեղադրվել են 1980-ականներին:
Լուսինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ բոլոր անվտանգության համակարգերը գործել են: Մասնագետը նշեց, որ բոլոր դեպքերը իրենց բնույթով տարբեր են լինում և հնարավոր չէ ընդհանրացնել:
Մանրամասները` տեսանյութում:
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...
16:16 15.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմինԿիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...
15:56 15.06.2025
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դիՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...
15:45 15.06.2025
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...