00:06 11.05.2019
1999 թվականից աշխարհի մի շարք երկրներում մայիսը հայտարարվում է մելանոմայի դեմ պայքարի ամիս: Մելանոման մաշկի խալերից առաջացող բավականին լուրջ հիվանդություններն են, որոնք, ի վերջո, հանգեցնում են չարորակ նորագոյացությունների։
«Եվրոմելանոմա» կազմակերպությունն ամեն տարի, արշավ է անցկացնում հանրապետության մարզերում, բնակչությանն ու բժիշկներին իրազեկում է խալերից առաջացող հիվանդությունների վտանգավորության մասին։ Ճառագայթաբան, ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Համբարձումյանի գլխավորությամբ «Էնդովիժըն» կենտրոնի մասնագետները 1 օրյա խորհրդատվություն, հիվանդների զննություն են անցկացրել Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայում:
Երևանի բժիշկ մասնագետների հետ Գյումրիում հետազոտություններ էր անցկացնում Գերմանիայից ժամանած հայ մաշկաբան-ուռուցքաբան Միքայել Համբարձումյանը: 50 հիվանդ էր հերթագրվել, իսկ զննությունների ընթացքում հայտնաբերվեցին հիվանդության բարդացած դեպքեր: Մելանոման՝ մաշկի ուռուցքը, ըստ մասնագետների, ավելի հեշտ է ախտորոշել, քան ներքին օրգանների նորագոյացությունները։
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Համբարձումյանը, որը 200-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, հակաքաղցկեղային պայքար է տարել ներքին օրգանների մի շարք հիվանդությունների ուղղությամբ, փաստում է, որ մելանոման կարելի է ախտորոշել վաղ շրջանում, առավել ևս, որ այն տեսանելի է, բայց, ցավոք, բնակիչների մեծ մասը ուշացած է դիմում բժշկի, երբ արդեն բժիշկները ստիպված են լինում ռադիոլագիական մեթոդներով հայտնաբերել այն։
Մաշկաբան-ուռուցքաբաններն նշում են, որ մարդու մոտ մինչև 55 տարեկանը կարող են նոր խալեր առաջանալ, կյանքի ընթացքում դրանք կարող են խորանալ մաշկի տակ։
«Մաշկի ուռուցքների դեմ պայքարն սկսվում է քեզանից»․ այս կարգախոսն ունի Եվրամելանոմայի այս տարվա արշավը, որը մարդկանց ուշադրությունն է սևեռում խալերի փոփոխությունների վրա։ Մաշկաբան-ուռուցքաբան Անժելա Հայրապետյանի խոսքերով՝ բնակչության մոտ այն կարծրատիպն է, որ խալերը հեռացնել չի կարելի, ինչը սխալ է։ Կան խալեր, որոնք հեռացնելը նույնիսկ անհրաժեշտ է, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են պոտենցյալ ձևափոխվող չարորակություններ։
Բժիշկները խորհուրդ են տալիս 3 ամիսը մեկ ինքնազննել խալերը ու փոփոխություն նկատելիս ահազանգել։ Բժիշկները մելանոմայի առաջացման մի քանի պատճառ են բերում, դրանցից գլխավորը արևայրուքի չարաշահումն է, հղիության ընթացքում պիգմենտների անտեսումը, նաև խալերի վնասումները։
Ըստ Անդրեաս Համբարձումյանի՝ խալերի ախտորոշման նորագույն սարքավորումները նոր են մուտք գործում Հայաստան, բայց կարևորն այն է, որ դրանք թույլ են տալիս ուռուցքները հայտնաբերել ժամանակին։ Մաշկի քաղցկեղի վաղ հայտնաբերման գործում մասնագետները կարևորում են առաջնային բուժօգնության օղակների դերը։ Բայց ոչ բոլոր պոլիկլինիկաներն ունեն մաշկաբաններ։ Հիվանդներին հիմնականում ուղեգրում են մասնագիտացված մաշկային բուժհաստատություններ։
Բուժզննումից և ախտորոշումից բացի, մաշկաբանները նաև դասախոսություն անցկացրին Գյումրու բուժաշխատողների հետ՝ նրանց ներկայացնելով բժշկության ժամանակակից այն մեթոդները, որոնք կիրառվում են մաշկաբանության մեջ: Ի դեպ, մեկ օրյա անվճար խորհրդատվության համար դիմածների թվում հիմնականում երեխաներ էին, որոնց մոտ բարդացված դեպքեր չկային: Իսկ մաշկի քաղցկեղի առաջացման վտանգավոր խմբում, ըստ մասնագետների, 50-ից բարձր տարիքի անձինք են։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...